ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին

Լուրեր

07.03.2026 | 11:36
RAF-ը հաստատել է Արման Ծառուկյանի և Ջորջիո Պուլասի ռևանշ մենամարտը
07.03.2026 | 11:33
Վիետնամում այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի. դեսպանություն
07.03.2026 | 11:18
Իսրայելը Իրանի ստորգետնյա բալիստիկ հրթիռների գործարանի ու ռազմական ակադեմիայի վրա շուրջ 230 ռումբ է նետել․ TheTtimes of Israel
07.03.2026 | 11:00
Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել ՀՀ 41 քաղաքացի. ԱԳՆ մամուլի խոսնակ
07.03.2026 | 10:35
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. մոտ 324 միլիոն դրամ արժեքով գույքը հանձնվել է ՀՀ-ին
07.03.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 7-ի դրությամբ
07.03.2026 | 10:03
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է
06.03.2026 | 23:30
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են հետաքննել Վաշինգտոնում Ալիևի անվտանգության աշխատակիցների հետ կապված միջադեպը
06.03.2026 | 23:27
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.03.2026 | 23:19
Քաղաքացին ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա է նետել. մեկ անձ ձերբակալվել է
06.03.2026 | 23:10
Իսրայելում այս պահին գտնվում է մոտ 20 ՀՀ քաղաքացի, մեծ մասի հետ դեսպանությունը մշտական կապի մեջ է. ԱԳՆ
06.03.2026 | 23:04
Արշակունյաց պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
06.03.2026 | 23:01
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Թրամփի դեմ մեղադրանքներով Էփշտեյնի գործի ֆայլեր է հրապարակել
06.03.2026 | 23:01
Բաքուն հայտարարել է՝ ԻՀՊԿ-ի հետ կապված անձինք Ադրբեջանում ահաբեկչություններ են նախապատրաստել
06.03.2026 | 22:53
«Խոր Վիրապ» արգելավայրի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Նշվում է, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Ելփին-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:  Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», – հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից։