UFC-ի չեմպիոն Իլյա Տոպուրիան ժամանակավորապես հրաժարվել է տիտղոսի պաշտպանությունից

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Տոպուրիան կարևոր հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ։ Վերջերս 28-ամյա մարտիկը հայտարարել էր, որ որ մինչև գարուն չի մենամարտելու ընտանեկան խնդիրների պատճառով։

«Ես ընդունել եմ բարդ որոշում՝ ժամանակավորապես հրաժարվել տիտղոսի պաշտպանությունից։ Դա հեշտ չէ, սակայն ստեղծված հանգամանքները սպառնում են իմ հեղինակությանը և ընտանիքին։ Վերջին ամիսներին ես ենթարկվել եմ լուրջ ճնշման, հորինված մեղադրանքների և շանտաժի սպառնալիքների։ Իմ հասցեին ցանկացած մեղադրանք զուրկ է իրական հիմքից։ Արդարությունն ապացույցների հարց է։ Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն փոխանցվել են համապատասխան մարմիններին, ուստի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության ապացույցների կեղծման, ինչպես նաև միջոցների և գույքի յուրացման համար։

Ես այս մասին խոսում եմ՝ ցույց տալու համար, որ ոչ ոք չպետք է ենթարկվի մանիպուլյացիաների կամ ահաբեկման։ Ես հավատում եմ, որ իմ անունը կմաքրվի իրավաբանների աշխատանքի շնորհիվ, իսկ բոլոր մեղադրանքները կհերքվեն դատական համակարգի միջոցով»,- նշված է հայտարարությունում։

Իլյա Տոպուրիան խառը մենամարտերում անցկացրել է 17 հանդիպում ու տարել նույքան հաղթանակ։

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատարն Արման Ծառուկյանն է, որը նախորդ մենամարտն անցկացրել է նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Հունվարի 25-ին UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար մենամարտելու են ամերիկացի Ջասթին Գեյջին ու բրիտանացի Փեդի Փիմբլեթը։