Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել Կենտրոնական տեղեկատվության և թվային վերլուծության համակարգի (MIRAS) ներդրումը, որը, կազմակերպության կարծիքով, լուրջ սպառնալիք է ներկայացնում անձնական կյանքի անձեռնմխելիությանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը MIRAS կանոնակարգը հաստատել է նոյեմբերի 21-ին: Նոր համակարգը կգտնվի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) վերահսկողության ներքո և կապահովի տարբեր պետական ​​հաստատություններում հավաքված անձնական տվյալների կենտրոնացված հասանելիություն: Ըստ որոշ տեղեկությունների, կանոնակարգը հեռացվել է նախագահի պաշտոնական կայքից հրապարակվելուց կարճ ժամանակ անց: Համակարգը նախատեսվում է գործարկել 2026 թվականի մայիսին:

HRW-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Գիորգի Գոգիան ասում է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ օրակարգում է լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանների և ակտիվիստների անօրինական թվային հսկողության դեպքերով: Նրա խոսքով՝ այս պայմաններում զգայուն անձնական տվյալների հավաքագրումը մեկ կենտրոնում՝ առանց ուժեղ և անկախ վերահսկողության, մեծացնում է կամայական և անհամաչափ հսկողության ռիսկը։

Որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն՝ Ադրբեջանը պարտավոր  է պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը, որը սահմանում է անձնական կյանքի հարգման իրավունքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ հսկողության միջոցառումները պետք է լինեն օրինական, անհրաժեշտ և համաչափ, և ուղեկցվեն անկախ վերահսկողության մեխանիզմներով: HRW-ն նշում է, որ MIRAS-ը չի համապատասխանում այդ պահանջներին:

«Այս համակարգը վերահսկողությունն ամբողջությամբ կենտրոնացնում է Պետական ​​անվտանգության ծառայության ձեռքում և չի ներառում հանրային հաշվետվողականություն, անհատների տվյալներին մուտք կամ դրանց ուղղում: Ադրբեջանը պետք է դադարեցնի MIRAS-ի ներդրումը և ձեռնարկի խիստ միջոցներ անձնական կյանքի պաշտպանության համար: Միջազգային գործընկերները, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը, պետք է ճնշում գործադրեն իշխանությունների վրա՝ ապահովելու համար, որ թվային կառավարման բարեփոխումները չուժեղացնեն անսահմանափակ հսկողություն իրականացնելու նրանց լիազորությունները», – նշում է HRW-ն:

Կազմակերպությունը նաև կոչ է անում միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդին, ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա այս հարցում։

Իշխանությունները դեռևս չեն արձագանքել HRW-ի կոչերին։ Պաշտոնական հաստատությունները մինչ այժմ հերքում են երկրում մարդու իրավունքների խախտումների մասին մեղադրանքները և պնդում, թե  քաղաքացիների անձնական տվյալները պաշտպանված են։