ԱՄՆ-ն ցանկանում է` Կիևը զիջի արևելյան Դոնբասը. բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայում ավարտվել է Ուկրանիայի  նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ամերիկյան պատվիրակության միջև բանակցությունների երկրորդ փուլը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Այս մասին հայտնում են «РБК-Украина»-ն և «Суспiльне»-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի աղբյուրներին։

Բեռլինում այսօրվա բանակցությունների փուլը տևել է մոտ մեկուկես ժամ։  «Суспiльне»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այնուհետև ընդունել է Վլադիմիր Զելենսկիին նրա պաշտոնական նստավայրում՝ Բելվյու պալատում։

Կիրակի օրը սկսված բանակցություններին մասնակցում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեսպաններ Սթիվեն Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները։

Սակայն բանակցությունների վերաբերյալ տեղեկացված պաշտոնյան երկուշաբթի օրն ավելի վաղ AFP-ին ասել է, որ ամերիկացի բանակցողները դեռևս ցանկանում են, որ Ուկրաինան զիջի արևելյան Դոնբասի վերահսկողությունը որպես Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների պայման, ինչը Կիևի համար կարմիր գիծ է։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր «Պուտինը տարածք է ուզում», – ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները պահանջում է, որ Ուկրաինան «դուրս գա» այդ շրջաններից, և որ Կիևը «չի համաձայնվում» այս պահանջին։

«Մի փոքր զարմանալի է, որ ամերիկացիները այս հարցում ընդունում են ռուսների դիրքորոշումը», – հավելել է պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի