Արգենտինայի հավաքականը կարող է զրկվել ԱԱ-2026-ի մասնակցության իրավունքից

Լուրեր

27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արգենտինայի հավաքականը կարող է զրկվել 2026թ․ աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից՝ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայում (AFA) կոռուպցիոն սկանդալի ֆոնին, հաղորդում է La Nacion-ը։

Կասկածի տակ են հայտնվել AFA-ի ղեկավար պաշտոնյաները՝ կազմակերպության նախագահ Կլաուդիո Տապիան, նրա վստահված անձ Պաբլո Տովիգինիոն և ֆինանսական վարչության ղեկավարի տեղակալ Լուսիանո Նակիսը։ Դատարանը քննության է առնում Պիլար քաղաքում գտնվող 10 հեկտար տարածքով կալվածքի սեփականության իրավունքը, ինչպես նաև այնտեղ գտնվող ուղղաթիռային հարթակը, ձիաբուծական ֆերման և ավելի քան 50 ռետրո ավտոմեքենաները։

Նշվում է, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կարող է Արգենտինայի հավաքականին հեռացնել ԱԱ-2026-ի մասնակիցների ցանկից, եթե քննության արդյունքներով սկսվեն դատական գործընթացներ և արձանագրվի պետության միջամտություն ֆուտբոլային ֆեդերացիայի գործունեությանը։

Ավելի վաղ ոստիկանությունը խուզարկություններ էր իրականացրել AFA-ի շենքում և երկրի 13 ֆուտբոլային ակումբներում՝ անօրինական ֆինանսական գործարքներին, մասնավորապես, փողերի լվացմանը մասնակցելու կասկածանքով։ Քննությունը կապված է Sur Finanzas ընկերության հետ, որը հովանավորում էր այդ ակումբներին և պատկանում է Արիել Վալյեխոյին՝ AFA-ի նախագահ Տապիայի մտերիմ ընկերոջը։ Քննչական մարմինները ենթադրում են, որ Sur Finanzas-ը կարող էր ակումբներին տրամադրել վարկեր և ստանալ վճարումներ հեռուստատեսային կամ մարքեթինգային իրավունքների միջոցով։

Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականն ընդգրկվել է ԱԱ-2026-ի J խմբում, որտեղ կմրցի Ալժիրի, Ավստրիայի ու Հորդանանի հետ։ 48 մասնակցով առաջին Մունդիալը կայանալու է հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Մեքսիկայում ու Կանադայում։