Արարատի մարզի որոշ շրջաններում 24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ դեկտեմբերի 16-ին ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 17-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ քաղաքի, Ոստան և Շահումյան գյուղերի ջրամատակարարումը:
Հաղորդվում է, որ ջրամատակարարաման դադարեցումը պայմանավորված է վթարի վերացման աշխատանքներով։