ՌԴ ԿԲ-ն բելգիական Euroclear դեպոզիտարիայում իր ակտիվների սառեցման վնասը գնահատել է 18,17 տրիլիոն ռուբլի

Լուրեր

23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
Բոլորը

Ռուսաստանի Կենտրոնական բանկը Մոսկվայի Արբիտրաժային դատարան է ներկայացրել դատական ​​հայց բելգիական Euroclear դեպոզիտարիայի դեմ՝ պահանջելով 18,17 տրիլիոն ռուբլի (մոտավորապես 195,6 միլիարդ եվրո): Կենտրոնական բանկը նախկինում հայտարարել էր, որ կպահանջի Euroclear-ի «անօրինական գործողությունների» համար փոխհատուցում: Սա վերաբերում է Եվրոպայի կողմից ռուսական ակտիվների արգելափակմանը, որոնց մեծ մասը պահվում է բելգիական դեպոզիտարիայում, գրում է The Insider-ը:

Տնտեսական հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսն ի պատասխան նշել է, որ դեպոզիտարիան կկարողանա փոխհատուցել Ռուսաստանում իր ցանկացած ակտիվի առգրավումը իր հաշիվներում պահվող ռուսական արժեթղթերի միջոցով։

Դեկտեմբերի 12-ին ԵՄ կառավարությունները համաձայնել էին անորոշ ժամանակով սառեցնել Ռուսաստանի պետական ​​ակտիվները՝ 210 միլիարդ եվրո արժողությամբ։ Նախկինում սառեցումը պետք է երկարաձգվեր յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։ Այժմ այլևս դա անհրաժեշտ չի լինի։

Անորոշ ժամանակով սառեցումը նախատեսված է աջակցելու ԵՄ-ի ծրագրին՝ օգտագործելու այդ ակտիվները՝ Ուկրաինային մինչև 165 միլիարդ եվրո վարկ տրամադրելու համար, որը նախատեսված է օգտագործելու Կիևի ռազմական և քաղաքացիական ծախսերի համար 2026-2027 թվականներին։ Բրյուսելում ռուսական արժեթղթերի մեծ մասի կենտրոնացման պատճառով երկիրը դարձել է այս հարցի շուրջ քննարկումների հիմնական գործող անձը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի