Ստեֆեն Կարիի անհավանական նետումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Գոլդեն Սթեյթի» առաջատար Ստեֆեն Կարին երկրպագուներին ուրախացրել է հերթական անհավանական նետումով։
«Մինեսոտայի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղից առաջ ամերիկացի բասկետբոլիստը, դուրս գալով հանդերձարան տանող թունելից, դիպուկ նետում է կատարել ամբողջ խաղահրապարակի վրայով։
37-ամյա Կարին ազդրի վնասվածքի պատճառով բաց էր թողել նախորդ 5 խաղերը, իսկ «Մինեսոտայի» դեմ հանդիպմանը վերադարձել է խաղահրապարակ, վաստակել 39 միավոր ու ճանաչվել ամենաարդյունավետ խաղացող։