Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին

Լուրեր

30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
Բոլորը

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է NBC 10 տեղական հեռուստաալիքը։

Առնվազն երկու ուսանող զոհվել է, ևս ինը վիրավորվել Բրաունի համալսարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով։ 

Զինված անձը համալսարանի տարածք է մտել քննությունների ընթացքում։ Հրաձգությունը տեղի է ունեցել ճարտարագիտական ​​ֆակուլտետի շենքի լսարանում։ Քննությունների ժամանակ շենքի դռները բաց են եղել։

Բրաունի համալսարանի նախագահ Քրիստինա Պաքսոնը լրագրողներին ասել է, որ զոհվածները ուսանողներ են։ Համալսարանի բժշկական կենտրոնը հայտնել է, որ ինը վիրավորներից յոթը գտնվում են ծանր վիճակում։

Կասկածյալը մոտ 30 տարեկան տղամարդ է։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ իրեն տեղեկացրել են իրավիճակի մասին, որը նա անվանել է «սարսափելի»։ «Հիմա մենք կարող ենք միայն աղոթել զոհերի և ծանր վիրավորների համար», – ասել է նա։

Բրաունի համալսարանը ԱՄՆ ամենահեղինակավոր մասնավոր համալսարաններից մեկն է։ Այն Այվի լիգայի ուսումնական հաստատություն է՝ Հարվարդի, Եյլի և հինգ այլ համալսարանների հետ միասին։