Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին

Լուրեր

30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
Բոլորը

Դեկտեմբերի 14-ին Սիդնեյում՝ Բոնդի լողափի շրջանում, կրակոցներ են հնչել։ Ականատեսների խոսքով՝ սև հագուստով երկու տղամարդ կրակ են բացել՝ լողափի մոտ գտնվող փոքրիկ հետիոտնային կամրջակից, փոխանցում է Meduza-ն։

Կրակոցնորը հնչել են Հանուկայի առաջին օրը՝ հրեական կրոնական տոնի, որը այս տարի նշվում է դեկտեմբերի 14-ից մինչև 22-ը։ Կիրակի երեկոյան Սիդնեյում (երբ սկսվել են կրակոցները) անցկացվում էր առաջին մոմի վառման արարողությունը։

Ականատեսներից մեկը պատմել է, որ լսել է մոտ 50 կրակոց։ Մեկ այլ վկայի տվյալներով՝ կրակոցը տևել է շուրջ 10 րոպե։ Նա նկարագրել է տեղի ունեցածը որպես «դժոխք երկրի վրա»։

Ըստ ամենայնի, հարձակվողները երկուսն են եղել, թեև ոստիկանությունն ավելի ուշ հայտնել է, որ ստուգում է նաև երեք կրակողների վարկածը։ Նրանցից մեկը սպանվել է, մյուսը՝ ձերբակալվել, հայտնել են ոստիկանությունից։ Ճշգրտված տվյալներով՝ ձերբակալվածը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Սոցցանցերում հրապարակվել է տեսանյութ, որտեղ, ենթադրաբար, ականատեսը զինաթափում է հարձակվողներից մեկին։

News.com.au կայքը հրապարակել է անցորդի անունը, որը զինաթափել է կրակողներից մեկին։ Դա 43-ամյա մրգի խանութի սեփականատեր և երկու երեխաների հայր Ահմեդ ալ-Ահմեդն է, որը բնակվում է Սիդնեյում։ Նշվում է, որ նա նախկինում զենքի հետ վարվելու փորձ չի ունեցել և պարզապես անցնում էր լողափի մոտով, երբ սկսվել է կրակոցը։

Ահմեդի հարազատները ավստրալիական Channel 7 հեռուստաալիքին հայտնել են, որ տղամարդը ստացել է երկու հրազենային վիրավորում և ներկայում գտնվում է հիվանդանոցում։

«Նա հիվանդանոցում է, և մենք հստակ չգիտենք՝ ինչ վիճակում է։ Մենք հույս ունենք, որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի։ Նա հարյուր տոկոսով հերոս է», – ասել է Ահմեդի հարազատը։

Սոցցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ Ահմեդը կրակողի հետ բախումից հետո նստած է գետնին, մինչ մյուս անցորդները փորձում են կանգնեցնել արյունահոսությունը։ Ենթադրվում է, որ նա վիրավորվել է ոտքից։

Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Քրիս Մինսը, որի կենտրոնը Սիդնեյն է, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կրակոցի հետևանքով զոհվել է 12 մարդ։ Նա տեղի ունեցածը Սիդնեյի հրեական համայնքի դեմ հարձակում է որակել։ Նահանգի ոստիկանության հանձնակատար Մել Լեյոնը հայտնել է 29 վիրավորի մասին, որոնց թվում են երկու ոստիկաններ։ Լեյոնը կրակոցը բնութագրել է որպես ահաբեկչական գործողություն։ Նրա խոսքով՝ վիրավորների թվում կա մեկ երեխա։ Նախնական տվյալներով՝ զոհերի շրջանում երեխաներ չկան։

Իսրայելցի լրագրող Նաֆտալի Խանանիան գրում է, որ կրակոցի հետևանքով սպանվել է ռաբբի Էլի Շլանգերը։ Newsru.co.il-ի տվյալներով՝ տուժածների թվում է Իսրայել-Ավստրալիա խորհրդի նախագահ Արսեն Օստրովսկին, որը վիրավորվել է գլխից։