ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած
Հասարակություն
14.12.2025 | 11:32
Դեկտեմբերի 14-ին, ժամը 06։39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են Nissan մակնիշի ավտոմեքենան և Pilsan մակնիշի կցորդիչով բեռնատարը․ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են Nissan մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: