«Չենք ճանաչելու Ղրիմի անեքսիան». Էրդողանը՝ Ռուսաստանին

Լուրեր

28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

Ստամբուլ մեկնած Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի հետ. փոխանցում է ermenihaber-ը:

Նախագահները մասնակցել են թուրք-ուկրաինական  բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին։ Նիստի ավարտից հետո կողմերը դրա արդյունքներն ամփոփող հայտարարություն են ստորագրել։

Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ նախագահները տեղեկացրել են, որ առանձին հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում (պաշտպանական, տնտեսական) թուրք-ուկրաինական հարաբերությունների ներկայիս իրավիճակը և դրանց հեռանկարները։

Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան անհանգստացած է Ուկրաինայի տարածքում դեռևս շարունակվող բախումներից։

Նա առիթը բաց չի թողել կրկնելու, որ Ղրիմի  կցումը Ռուսաստանին, Թուրքիան որակում է որպես անեքսիա։

«Չենք ճանաչել և չենք էլ ճանաչի Ղրիմի անեքսիան»,- ասել է Էրդողանը, հավելելով,- «Թուրքիան կշարունակի պաշտպանել Ղրիմի թաթարների իրավունքները, որոնք Ղրիմի դեպքերից հետո ստիպված եղան թողնել իրենց տները և հեռանալ»։