Բռնցքամարտիկ Անահիտ Արոյանը պաշտպանել է տիտղոսը
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում WBC Continental վարկածով գործող չեմպիոն Անահիտ Արոյանը պաշտպանել է տիտղոսը։
Դուբայում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում 26-ամյա հայ մարզուհին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ֆիլիպինցի Մարիա Թերեսա Պինիլիին։ Անցկացվել է 8 ռաունդ։
Անահիտ Արոյանը պրոֆեսիոնալ ռինգում ունի 16 հաղթանակ ու 1 պարտություն։ Նա WBA Continental գոտին նվաճել էր 2025 թվականի սեպտեմբերին և անցկացրեց տիտղոսի առաջին պաշտպանությունը։