Շառա Բուլետի արձագանքն Արման Ծառուկյանի հետ մենամարտին

Լուրեր

28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
Բոլորը

UFC-ի մարտիկ Շառա Բուլետն (Շարաբուտդին Մագոմեդով) անդրադարձել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի հետ մենամարտին։ Դեկտեմբերի 30-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայանալիք Hype Fighting լիգայի մրցաշարում մարտիկները մրցելու են գրեփլինգի կանոններով։

«Ես մտածում էի, թե դա թիավարության (ռուսերեն՝ греблинг) մրցաշար է, որտեղ ծովահենները մրցակցությունից դուրս են։ Սակայն ինձ ասացին, որ սա գրեփլինգ է։ Ծովահենը կարող է սուզվել ամենամութ ջրերը՝ կորած ոսկու հետևից, բայց դրա համար նախ պետք է հաղթահարի շնաձկան տեսքով Արմանի արգելքը»,- սոցցանցերում գրել է Շառա Բուլետը։

UFC-ում ռուսաստանցի մարտիկը հանդես է գալիս միջին քաշային կարգում և համարվում է հարվածային մարտիկ։ 31-ամյա Բուլետը խառը մենամարտերում ունի 16 հաղթանակ ու 1 պարտություն։

29-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։