Բեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում
Բեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում: Տեսանյութը տարածվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Ֆեյսբուքի էջում:
«Բեզոարյան այծերն ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:
Բեզոարյան այծերը կարող են զարգացնել մինչև 50կմ/ժ արագություն»,-նշված է հաղորդագրության մեջ։