Եվրահանձնաժողովի նախագահը  կոչ է արել  Թրամփին չմիջամտել եվրոպական ժողովրդավարությանը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «թույլ» առաջնորդների կողմից կառավարվող «անկումային Եվրոպայի» մասին հայտարարություններին։

«Թրամփը չպետք է միջամտի եվրոպական ժողովրդավարությանը»,- ասել է նա  Բրյուսելում Politico 28 միջոցառման ժամանակ՝ մեկնաբանելով Սպիտակ տան ղեկավարի  Politico-ին տված հարցազրույցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Երբ խոսքը ընտրությունների մասին է, մենք չենք որոշում, թե ով կղեկավարի երկիրը, այլ այդ երկրի ժողովուրդը… Սա ընտրողների ինքնիշխան իրավունքն է, և այն պետք է պաշտպանված լինի», – ընդգծել է նա։ Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ ինքը միշտ «շատ լավ աշխատանքային հարաբերություններ» է ունեցել ԱՄՆ նախագահների հետ, այդ թվում՝ հիմա։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Եվրոպան պետք է կենտրոնանա իր վրա, այլ ոչ թե համեմատվի ուրիշների հետ։

«Ես ամբողջ սրտով տրանսատլանտյան համագործակցության  կողմնակից եմ։ Բայց ի՞նչն է այդքան կարևոր։ Կարևորն այն է, որ… մենք հպարտ ենք, որ Եվրամիություն ենք, որ մենք ճանաչում ենք մեր ուժեղ կողմերը և որ մենք լուծում ենք մեր առջև ծառացած մարտահրավերները», – Politico-ն մեջբերում է Եվրահանձնաժողովի ղեկավարին, որը կոչ է արել ԱՄՆ-ին «պաշտպանել միասնական Եվրոպան»։

Մեկնաբանելով մի քանի օր առաջ հրապարակված ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունը, որում  պնդվում է Եվրոպայի անխուսափելի «քաղաքակրթական ոչնչացման» մասին առաջիկա 20 տարիների ընթացքում, ֆոն դեր Լեյենը շեշտել է, որ «ոչ ոք չպետք է միջամտի»։ Նա ընդգծել է, որ Եվրոպան միջոցներ է ձեռնարկում արտաքին միջամտության դեմ պայքարելու համար, այդ թվում՝ ընտրություններում։

Դեկտեմբերի 10-ին «The Conversation» փոդքասթի հատուկ թողարկման շրջանակներում Politico-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը Եվրոպան անվանել էր «քայքայվող» երկրների խումբ։ «Կարծում եմ՝ նրանք թույլ են», – ասել էր Թրամփը՝ նկատի ունենալով մայրցամաքի նախագահներին և վարչապետներին։ Նա նաև պնդել է, որ եվրոպացի առաջնորդները «չգիտեն՝ ինչ անել»։

ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունը քննադատում է Եվրոպայի ջանքերը՝ սահմանափակելու ծայրահեղ աջ կուսակցությունների ազդեցությունը՝ այդ գործողությունները որակելով քաղաքական գրաքննություն: Թրամփի վարչակազմը մտահոգություն է հայտնում ԵՄ երկրներում առկա «լուրջ խնդիրների» վերաբերյալ, որտեղ իշխանությունները, ենթադրաբար, ճնշում են խոսքի ազատությունը և քաղաքական ընդդիմությանը։

Նաև նշվում է, որ եվրոպացի պաշտոնյաները «անիրատեսական սպասումներ» ունեն Ուկրաինայում պատերազմի արդյունքի վերաբերյալ։

«Եվրոպացիների մեծ մասը խաղաղություն է ցանկանում, սակայն այս ձգտումը չի արտացոլվում քաղաքականության մեջ, հիմնականում այն ​​պատճառով, որ կառավարությունները խաթարում են ժողովրդավարական գործընթացը», – ասվում է փաստաթղթում։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի