Պուտինին կալանավորելու օրդեր տված Միջազգային քրեական դատարանի դատախազին և դատավորներին ՌԴ-ում հեռակա դատապարտել են

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի քաղաքային դատարանը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազին և ութ դատավորներին հեռակա կարգով դատապարտել է Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ «անօրինական հետապնդման համար»։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի գլխավոր դատախազությունը, գրում է Meduza-ն։

ՄՔԴ դատախազ Քարիմ Խանը մեղավոր է ճանաչվել «Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ գիտակցաբար անօրինական կալանավորման օրդերներ» տալու հրաման տալու մեջ։ Նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, որից առաջին ինը տարիները նա պետք է կրի բանտում, իսկ պատժի մնացած մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։

Գործով մյուս մեղադրյալները հեռակա կարգով դատապարտվել են երեքուկեսից մինչև տասնհինգ տարի ազատազրկման։

ՌԴ Քննչական կոմիտեն նրանց անուններն է հրապարակել՝ Միջազգային քրեական դատարանի դատավորներ Տոմոկո Ականե, Ռոսարիո Սալվատորե Այտալա, Սերխիո Ջերարդո Ուգալդե Գոդինես և Հայկել Բեն Մահֆուդ, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի նախագահ Պյոտր Յոզեֆ Հոֆմանսկի և նրա տեղակալներ Կարանզա Լուս դել Կարմեն Իբանես, Բերտրամ Շմիթ և Ռենե Ադելաիդա Սոֆի Ալապինի-Գանսու։

Հիշեցնենք՝ 2023 թվականի մարտին Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի կալանքի օրդերներ էր տվել ։

Նրանք կասկածվում են Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքներից երեխաներին ՌԴ անօրինական կերպով արտաքսելու մեջ։ Ի պատասխան՝ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել ՄՔԴ-ի դատավորների դեմ, որոնք ձերբակալման օրդերներ էին տվել։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի