Ռուսաստանի ԿԲ-ն դատական ​​հայց է ներկայացրել սառեցված ակտիվների վերաբերյալ բելգիական Euroclear դեպոզիտարիայի դեմ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայց է ներկայացրել Մոսկվայի արբիտրաժային դատարան՝ ընդդեմ բելգիական Euroclear դեպոզիտարիայի՝ պահանջելով վնասի փոխհատուցոում։ Այս մասին ասվում է Կենտրոնական բանկի կայքում տեղադրված հայտարարության մեջ, գրում է The Insider -ը։ Հայցը վերաբերում է ռուսական սառեցված ակտիվներին, որոնց մեծ մասը պահվում է Բելգիայի դեպոզիտարիայում։ Պահանջի չափը, սակայն, հայտնի չէ։

«Euroclear-ի դեպոզիտարիայի գործողությունները վնաս են հասցրել Ռուսաստանի բանկին՝ իրեն պատկանող կանխիկ դրամը և արժեթղթերը կառավարելու անկարողության պատճառով», – նշվում է հայտարարության մեջ։

Կենտրոնական բանկը նաև մեկնաբանել է Եվրոպական հանձնաժողովի ծրագրերը՝ Արևմուտքում պահվող իր սառեցված ակտիվները Ուկրաինային օգնելու համար օգտագործելու վերաբերյալ: Նշվում է, որ իր ակտիվների «ուղղակի կամ անուղղակի օգտագործման» մեխանիզմները «անօրինական» են և «հակասում են միջազգային իրավունքին, այդ թվում՝ ակտիվների ինքնիշխան անձեռնմխելիության սկզբունքներին»:

Կենտրոնական բանկը խոստացել է «անվերապահորեն վիճարկել» իր ակտիվների անհամաձայնեցված օգտագործմանը հանգեցնող ցանկացած գործողություն «բոլոր իրավասու մարմիններում», այդ թվում՝ ազգային դատարաններում և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների դատական ​​մարմիններում, «հետագայում՝ դատական ​​որոշումների ՄԱԿ-ի անդամ պետությունների տարածքում կիրառմամբ»։

Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր, Եվրոպայում ռուսական ակտիվները, որոնց արժեքը կազմում է մոտ 210 միլիարդ եվրո, սառեցվել են։ Այս ակտիվների մեծ մասը պահվում է Euroclear-ում։

Դեկտեմբերի 10-ին հայտարարվել էր, որ Եվրամիությունը մտադիր է արագացնել այն օրենքի ընդունումը, որը թույլ կտա ռուսական ակտիվների վերջնական սառեցում։ Օրենքի նախագիծը ենթադրում է արտակարգ լիազորությունների կիրառում։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի