Ջասթին Գեյջին մերժել է Արման Ծառուկյանի առաջարկը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

UFC-ի մարտիկ Ջասթին Գեյջին պատասխանել է թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի առաջարկին։ Ավելի վաղ հայ մարտիկը նշել էր, որ պատրաստ է օգնել ամերիկացի մարտիկին բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմ մենամարտի նախապատրաստական փուլի ընթացքում։

«Կարծում եմ՝ դա ավելի շատ Փեդիին հակազդել փորձելու քայլ էր, քան՝ ինձ օգնելու։ Ես չեմ պատրաստվում արմատապես փոխել իմ մարզումային ծրագիրն այս մենամարտին պատրաստվելիս։ Ես վստահում եմ իմ թիմին։ Կարող եմ հրավիրել մարզումային մրցակիցների, բայց չեմ պատրաստվում ներգրավել մարդկանց, որոնց դեմ գուցե ապագայում պետք լինի մենամարտել։ Ծառուկյանը հիանալի սպարինգ-մրցակից կլիներ, բայց վերջիվերջո կարող է պատահել, որ մենք հանդիպենք օկտագոնում։ Այնպես որ կարծում եմ՝ դա այնքան էլ խելամիտ չի լինի»,- ասել է Ջասթին Գեյջին Submission Radio-ի հետ հարցազրույցում։

Ջասթին Գեյջին ու Փեդի Փիմբլեթը UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար կմենամարտեն հունվարի 25-ին Լաս Վեգասում։ Ավելի վաղ գործող չեմպիոն Իլյա Տոպուրիան հայտարարել էր, որ մինչև գարուն չի մենամարտելու ընտանեկան խնդիրների պատճառով։

Հիշեցնենք, որ 29-ամյա Ծառուկյանը UFC-ում նախորդ մենամարտն անցկացրել է նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Խառը մենամարտերում հայ մարտիկը մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։