Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ
Քաղաքականություն
12.12.2025 | 14:29
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելության շրջանակում։
«Շնորհակալ ենք Հայաստանի կողքին լինելու և շարունակական աջակցության համար»,-ասված է հաղորդագրության մեջ։