«Ամերիկան ​​այդ մասին պետք է խոսի Ռուսաստանի հետ». Զելենսկին առաջարկել է կրակի դադարեցում ուկրաինական ընտրությունների ժամանակ

Լուրեր

11.09.2026 | 10:38
Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները
11.09.2026 | 10:27
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովում Ozon-ի պահեստին․ Վոլգոգրադի և Տուլայի մարզերում զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 10:18
ՊԵԿ-ն ու Ուզբեկստանի մաքսային ծառայությունը համագործակցության հուշագիր են ստորագրել
11.09.2026 | 10:07
Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը
11.09.2026 | 09:53
Շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է
11.09.2026 | 09:42
Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է․ Ավանեսյան
10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների ժամանակ հրադադար հաստատել։ Նա այս հայտարարությունն արել է դեկտեմբերի 11-ին՝ «կամավորների կոալիցիայի» առցանց հանդիպման ժամանակ․ գրում է Meduza-ն։

«Մենք պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի հետ ցանկացած ձևաչափով։ Եվ եթե նախագահ Թրամփը ավելի շատ է խոսում Ուկրաինայում կայանալիք ընտրությունների մասին, ես ուզում եմ ասել, որ մենք կարող ենք փորձել անցկացնել ընտրություններ։ Ուկրաինան չի թաքնվում ժողովրդավարությունից», – հայտարարել է Զելենսկին։

Նա նշել է, որ ընտրությունները հնարավոր կլինեն, եթե անվտանգությունն ապահովվի, «և Ամերիկան ​​կարող է օգնել այս հարցում ավելի շատ, քան որևէ մեկը»։

«Եթե անհրաժեշտություն կա ընտրություններ անցկացնելու, ապա պետք է կրակը դադարեցնել գոնե ընտրական գործընթացի և քվեարկության ողջ ընթացքում։ Եվ սա այն բանն է, որը պետք է քննարկվի։ Եվ անկեղծ ասած, այստեղ՝ Ուկրաինայում, մենք կարծում ենք, որ Ամերիկան ​​պետք է այդ մասին քննարկի ռուսական կողմի հետ», – հայտարարել է Զելենսկին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 9-ին Politico-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «եկել է ժամանակը» Ուկրաինայում նախագահական ընտրություններ կազմակերպելու համար։ Զելենսկին նույն օրը հայտարարել էր, որ պատրաստ է ընտրություններն անցկացնել 60-90 օրվա ընթացքում, եթե ԱՄՆ-ն և Եվրոպան ապահովեն անվտանգությունը։

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի