Փաշինյանի նոր առաջարկը Ալիևին․ վարչապետը հանրությանը վախեցնո՞ւմ է պատերազմով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ադրբեջանը մի կողմից ասում է՝ «Արևմտյան Ադրբեջան», մյուս կողմից ասում է՝ «վայ, գրած է Ղարաբաղի հայեր»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է համարում թե՛ ադրբեջանցիների, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան», թե՛ արցախցիների՝ ԼՂ վերադառնալու մասին խոսակցությունները։ Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Հայաստանի վարչապետն ասուլիսում Ադրբեջանի նախագահին ուղղված առաջարկ արեց՝ միաժամանակ հրաժարվել այս խոսույթից։

«Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ ասում են՝ պիտի վերադառնանք և այլն, ես ասել եմ՝ դա իրատեսական չէ»,- հայտարարել է Փաշինյանը։

Փաշինյանն առաջին անգամ չէ, որ Ալիևին առաջարկում է միաժամանակ որևէ գործողություն կատարել։ 2021 թվականին նա զորքերը հայելային հետ քաշելու և լարվածությունը թուլացնելու սցենար էր առաջարկել, ինչը մերժվել էր Ալիևի կողմից։ Արդյո՞ք Երևանը պատրաստվում է այս նոր առաջարկը Բաքվին փոխանցել պաշտոնական խողովակներով, և ինչպիսի՞ արձագանք են սպասում։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Փաշինյանի այս առաջարկը խնդրահարույց է համարում։ Միաժամանակ, ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավոր զիջումներն արդեն արել է Ադրբեջանին, և այժմ չկա որևէ պատճառ, որը կստիպի Ալիևին հրաժարվել «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթից։

«Սա խնդրահարույց է, ոչ միայն արցախցիներին, այլ նաև արտաքին դերակատարներին է հորդորում չխոսել վերադարձից։ Դա միջազգային հիմնարար իրավունքների հարց է։ Չափազանց անլուրջ է հորդորել մարդկանց՝ չխոսել վերադարձի իրավունքի մասին, թե դա վնասում է խաղաղությանը»,- ասաց քաղաքագետը։

Իրավապաշտպան Աննա Մելիքյանն անընդունելի է համարում մարդու խախտված իրավունքների շուրջ քննարկումները խաղաղությանը խոչընդոտ համարելու՝ վարչապետի հայտարարությունը։

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձը, ըստ էության, ստեղծվել էր, որպեսզի արցախահայության վերադարձի հարցը փակվի։ Սա հավասարեցնելը սխալ է։ Ստացվում է, որ մենք համաձայնվում ենք Ադրբեջանի այն թեզին, որ սրանք համարժեք խնդիրներ են»,-ասաց նա։

Փաշինյանը Համբուրգում հրավիրված ասուլիսում վճռական տոնայնությամբ հայտարարեց, որ Արցախի հարցը լուծված է ու փակված։

«Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է՝ նորից սկսում ենք Ղարաբաղի շարժումը, ես ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք ԼՂ շարժումը։ ԼՂ շարժումն ավարտվել է»,- հայտարարեց նա։

Մինչդեռ ուշագրավ է, որ ժամանակին Փաշինյանը հայտարարում էր՝ Արցախի անունից բանակցելու, խոսելու իրավունք չունի, քանի որ Արցախը բանակցային լիարժեք կողմ է։

«Մեծագույն ցանկության դեպքում չեմ կարող Արցախի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերապահել ինձ, քանի որ դրա համար չկա ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ բարոյական հիմնավորում»,- 2018-ին ասել էր Փաշինյանը։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մեր այս հիշեցմանն ի պատասխան՝ նշում է՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել, որ Արցախի ժողովուրդը հրաժարվում է վերադարձի իրավունքից։

«Վարչապետը միայն ՀՀ կառավարության դիրքորոշումը կարող է ձևակերպել, որը մեզ համար խիստ անընդունելի է, իրավունքները վաճառքի է հանում։ Արցախցիների և ադրբեջանցիների վերադարձը նույն հարթության վրա չեն կարող դնել»,- ասաց նա։

Վարչապետը երեկ Համբուրգից խոսում էր նույն բառամթերքով, ինչ 2024-ի մայիսին՝ Ոսկեպարում։ Հայաստանի ղեկավարը կրկին պատերազմի վտանգի մասին էր ակնարկում։

«Մենք հիմա կարող ենք այստեղից դուրս գանք, գնանք ասենք՝ էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու»,- նախորդ տարի ասել էր նա, իսկ երեկ նույն տրամաբանությամբ կրկնել․ «Որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, բա ի՞նչ է լինելու։ Ղարաբաղի հարցի շարունակություն նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր»։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանից հետաքրքվեցինք՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հաղորդակցվելիս առաջ քաշում պատերազմի մասին խոսույթը։

«Սա Ադրբեջանին կատարվող զիջումներն արդարացնող խոսույթ է։ Ամեն անգամ, երբ պետք է, Ադրբեջանին զիջումներ է անում կամ իրավունքներից հրաժարվում է, հասարակությանը վախեցնում է պատերազմով, ինչն աննորմալ է»,- ասաց Գրիգորյանը։

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա չի դարձնում այն անհերքելի փաստը, որ հայերը թե՛ Ադրբեջանից, թե՛ Արցախից բռնի են տեղահանվել, իսկ ՀՀ-ում բնակվող ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել անգամ վաճառել իրենց գույքը և նոր հեռանալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան