Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում զորքեր ուղարկել Գազա` խաղաղության հասնելու համար. Ֆիդան

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Al Jazeera-ի հետ զրույցում ասել է, որ Անկարան պատրաստ է անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է Գազայի հատվածում խաղաղության հասնելուն աջակցելու համար, այդ թվում, անհրաժեշտության դեպքում, զորքեր տեղակայել, գրում է Turkiye today-ը։ 

Նա ընդգծել է, որ Անկարան պատրաստ է ստանձնել պաղեստինյան հարցի խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ բոլոր պարտականությունները՝ հավելելով. «Մենք ցանկանում ենք, որ համաձայնագիրն առաջ շարժվի, մենք չենք ուզում, որ այն կանգ առնի»։

Ֆիդանն ասել է, որ ներկայիս փուլը պահանջում է Գազայի հրադադարի համաձայնագրի որոշակի դրույթների իրականացում՝ հավելելով, որ համաձայնագրի կատարումն ապահովելու պատասխանատվությունը կրում են Միացյալ Նահանգները և նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա բացատրել է, որ կան անհրաժեշտ քայլեր հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլին անցնելու համար՝ նշելով, որ Թուրքիայի հիմնական նպատակն է, որ համաձայնագիրը բնականորեն առաջ շարժվի՝ առանց դրա ընթացքը փոխելու որևէ մտադրության։

Ֆիդանը նշել է, որ Անկարան համակարգում է աշխատանքները Կատարի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի և Հորդանանի հետ՝ Գազայի հրադադարի համաձայնագրի իրականացումն ապահովելու համար՝ նշելով, որ Թուրքիան դիվանագիտական ​​ջանքեր է գործադրում պահանջվող պարտավորությունները առաջ մղելու համար։

Թուրքիան սպասում է առաջընթացի մի քանի կարևոր քայլերի հարցում, այդ թվում՝ խաղաղության խորհրդի ստեղծման, Գազայի վարչակազմի փոխանցման և Գազայի հատվածի ներսում անվտանգության համար պատասխանատու ոստիկանական ուժերի ձևավորման հարցում, հավելել է նա։ Ըստ Ֆիդանի՝ պաղեստինյան անվտանգության ուժերը հետագայում կստանձնեն տարածքում կայունության ապահովման պատասխանատվությունը, նաև ընդգծել, որ ոչ մի զինված խմբավորում չպետք է մնա, երբ քաղաքական երաշխիքներ լինեն, ինչը, նրա խոսքով, կվերջացնի անվտանգության խնդիրները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի