Ուկրաինայում պաշտպանության ոլորտում 2,4 միլիոն դոլարի հափշտակություն է բացահայտվել

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները հինգշաբթի հայտարարել են, որ բացահայտել են ռազմական պայմանագրի հետ կապված բազմամիլիոն դոլարների հափշտակության սխեմա, որը կնքվել է դեռևս 2022 թվականին՝ պատերազմի հենց սկզբում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային բյուրոն (NABU) հայտարարել է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության (SAPO) և Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ համատեղ պաշտոնական մեղադրանք են առաջադրել պետական ​​ձեռնարկության երկու նախկին ղեկավարների և մասնավոր ընկերության տնօրենի։

Հետաքննության տվյալներով՝ 2022 թվականի ապրիլին Պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել այս պետական ​​ձեռնարկության հետ՝ տանկերի համար դինամիկ զրահապատ բաղադրիչների անհապաղ ձեռքբերման համար։ Պետական ​​ձեռնարկության ղեկավարները, մասնավոր գործընկերության տնօրենի հետ համաձայնության գալով, այս բաղադրիչները ձեռք են բերել սպասվածից գրեթե երեք անգամ ավելի բարձր գնով՝ այդպիսով յուրացնելով 102 միլիոն գրիվնա (ավելի քան 2,4 միլիոն դոլար՝ ներկայիս փոխարժեքով)։

Մամուլի հաղորդագրության մեջ չի նշվում անձանց կամ ընկերությունների անունները, սակայն տրամադրված են  մեղադրյալներից մեկի հետ կապված գործերի հղումներ, որոնք ցույց են տալիս, որ խոսքը Պավլոգրադի քիմիական գործարանի ղեկավարության մասին է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի