Լավրովը հայտնել է, որ ՌԴ-ն ԱՄՆ-ին է ներկայացրել կոլեկտիվ անվտանգության երաշխիքների առաջարկներ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո Մոսկվան Վաշինգտոնին առաջարկներ է ներկայացրել կոլեկտիվ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք շարունակում ենք հիմնվել ամերիկացիների հետ ձեռք բերված փոխըմբռնումների վրա։ Հիմնվելով Անքորիջի փոխըմբռնումների վրա՝ մենք մեր ամերիկացի գործընկերներին փոխանցեցինք լրացուցիչ առաջարկներ կոլեկտիվ անվտանգության երաշխիքների վերաբերյալ»,- ասել է Լավրովը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը նվիրված դեսպաննների կլոր սեղանի ժամանակ։

Նրա խոսքով՝ «անվտանգության երաշխիքների մասին քննարկելիս չեն կարող սահմանափակվել միայն Ուկրաինայով»։

Բացի այդ, ըստ Լավրովի՝ Մոսկվան կարծում է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև անվտանգության երաշխիքների և Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև անվտանգությունն ապահովելու միջոցառումների վերաբերյալ պայմանագրերի նախագծերը, որոնք Մոսկվայի կողմից առաջարկվել են 2021 թվականի վերջին, «մնում են լիովին արդիական և կարող են դառնալ մեկնարկային կետ կամ մեկնարկային կետերից մեկը նման քննարկումների համար (անվտանգության երաշխիքների վերաբերյալ)»։

«Այնտեղ ամեն ինչ շատ հստակ է նշված։ Ըստ էության, դա անվտանգության անբաժանելիությունն է՝ ոչ թե քաղաքական պարտավորությունների, այլ համապատասխան ստուգման մեխանիզմներով իրավական պարտավորությունների տեսքով։ Սակայն հենց սա է, ինչ Արևմուտքը, գոնե եվրոպական Արևմուտքը, կտրականապես չի ուզում, քանի որ որոշել է մեզ տեսնել որպես հավերժական թշնամի»,- ասել է ՌԴ  արտգործնախարարը։

Ըստ նրա՝ պատրաստ են քննարկել նաև այլ առաջարկներ։ Այնուամենայնիվ, նա բացատրել է, որ մինչ օրս «ոչ ոք ցույց չի տվել» ռուսական կողմին Ուկրաինայում իրավիճակի կարգավորման խաղաղության ծրագրի վերջին տարբերակը, որն առաջարկվել է ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից և լայնորեն տարածվել է մի քանի լրատվամիջոցներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի