ԱՄՆ-ն Եվրոպային է ներկայացրել համաշխարհային տնտեսություն Ռուսաստանի վերադարձի ծրագիրը. WSJ

Լուրեր

30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
Բոլորը

Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մի քանի փաստաթղթեր է փոխանցել եվրոպացի գործընկերներին, որոնք ուրվագծում են Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման և Ռուսաստանի՝ համաշխարհային տնտեսություն վերադառնալու տեսլականը։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Փաստաթղթերից մեկը պարունակում է մանրամասն ծրագիր, թե ինչպես կարող են ամերիկյան ֆինանսական և այլ ընկերությունները մուտք գործել Ուկրաինայում նախագծերի համար նախատեսված շուրջ 200 միլիարդ դոլարի սառեցված ռուսական ակտիվներին։ Դրանց թվում է, օրինակ, Ուկրաինայում նոր տվյալների կենտրոնի կառուցումը, որը կսնվի ռուսական զորքերի կողմից գրավված Զապորոժիեի ատոմակայանից։

Մեկ այլ փաստաթուղթ ուրվագծում է Ռուսաստանի վերադարձը համաշխարհային տնտեսություն։ Այն նախատեսում է ամերիկյան ընկերությունների ներդրումներ ռազմավարական ոլորտներում՝ սկսած հազվագյուտ հանածոների  արդյունահանումից մինչև Արկտիկական նավթի հորատում, և օգնություն Արևմտյան Եվրոպա ռուսական էներգամատակարարման վերականգնման գործում։

Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է օգտագործել սառեցված ռուսական ակտիվները՝ Ուկրաինայի համար «փոխհատուցման վարկ» ապահովելու նպատակով, սակայն բանակցություններին մասնակցող ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ այս մոտեցումն արագ կսպառի միջոցները։ Մյուս կողմից, Վաշինգտոնը պատրաստ է ներգրավել մասնավոր կապիտալ՝ գումարը ներդնելու և այն մեծացնելու համար. աղբյուրներից մեկի տվյալներով՝ ամերիկյան կառավարման ներքո այն կարող է հասնել 800 միլիարդ դոլարի։

Սակայն եվրոպացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ի մոտեցումը Ռուսաստանին կտա անհրաժեշտ շունչ քաշելու տարածք՝ իր տնտեսությունը վերակենդանացնելու և ռազմական առումով ավելի ուժեղ դառնալու համար, հաղորդում է WSJ-ն: Պարբերականի կողմից վերանայված արևմտյան հետախուզության նոր գնահատականը ենթադրում է, որ Ռուսաստանը տեխնիկապես վեց ամիս է՝ ռեցեսիայի մեջ է, և պատերազմից քայքայված տնտեսությունը պահպանելու և գները վերահսկելու միաժամանակյա փորձերը համակարգային ռիսկ են ներկայացնում ռուսական բանկային ոլորտի համար:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեկտեմբերի 8-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը «սկեպտիկ» է մոտենում ԱՄՆ առաջարկներին:

WSJ-ի եվրոպական աղբյուրներից մեկն ԱՄՆ-ի ծրագրերը համեմատել է Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում «Մերձավորարևելյան Ռիվիերա» ստեղծելու գաղափարների հետ։ Մեկ այլ աղբյուր ԱՄՆ-Ռուսաստան առաջարկվող համաձայնագրերն անվանել է 1945 թվականի Յալթայի կոնֆերանսի «տնտեսական տարբերակ», երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողները բաժանեցին Եվրոպան։

Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվներն ԱՄՆ-ի հետ համատեղ ներդրումային նախագծերի համար օգտագործելու առաջարկները ներառված էին խաղաղության պլանի առաջին տարբերակում: Այս պլանը հետագայում լրամշակվել և փոփոխվել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքում, քննարկումները ներկայում շարունակվում են:

Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային տրամադրել «փոխհատուցման վարկ», որը կապահովվի այդ միջոցներով, և որը Կիևը կարող է մարել, երբ Ռուսաստանը պատերազմից հետո փոխհատուցի կրած վնասները։ Բելգիան, որի պահոցում է Ռուսաստանի սառեցված ակտիվների մեծ մասը, դեմ է այս ծրագրին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի