ՓԼՈՒԶՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՆԵՐՔՈ․ ԿԻՐԱՆՑ․Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 9. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 18:32
Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել
11.12.2024 | 18:19
ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg
11.12.2024 | 18:18
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն  ուղարկվել է դատարան
11.12.2024 | 18:15
Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
11.12.2024 | 18:08
Հնարավորություն են տվել, որ գնանք, կարդանք Աղազարյանի նամակագրությունը. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:00
ԱԳՆ-ն՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին, ԵՄ-ն կքննարկի վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 17:52
Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից
11.12.2024 | 17:45
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է  ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 17:41
Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել
11.12.2024 | 17:32
Ինչ կարող է լինել, եթե ՀՀ-ն շարունակի չվճարել ՀԱՊԿ-ին․ Զախարովայի մեկնաբանությունը
11.12.2024 | 17:30
Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել․ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ
11.12.2024 | 17:27
ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է միգրանտների երեխաներին դպրոց ընդունել՝ առանց ռուսերենի իմացության
11.12.2024 | 17:14
ՔՊ-ականները գալիս են ԱԺ. Ասլանյանին հեռացնելու հարցով խմբակցության նիստ է սպասվում
11.12.2024 | 17:03
Ասադը Ռուսաստան 135 մլրդ դոլար է տարել․ թուրքական ԶԼՄ-ներ
11.12.2024 | 16:46
Օնլայն տաքսիների վարորդները բողոքում են
Բոլորը

Տավուշի մարզի Կիրանց գյուղի  երեխաները 1995թ.-ից դասերն անցկացնում են նախկին մանկապարտեզի հարմարեցված շենքում, որի վթարայնությունը տեսանելի է անգամ անզեն աչքով։ Պատերին առկա հսկայական ճաքերի վտանգավորության աստիճանը հաշվարկված չէ, սակայն  շատ ծնողներ տեղափոխել են իրենց երեխաներին այս դպրոցից՝ չցանկանալով վտանգել իրենց երեխաների կյանքը։ 1995թ.-ից մինչ օրս շենքը որևէ անգամ չի հիմնանորոգվել։

«Վախենում ենք էս ճաքը փլվի, շատ զգույշ երեխաներին․․․ ուշադիր։  Ամեն պահի զգում ենք, կարող ա վտանգը լինի փլվելու»,- ասում է հսկայական ճաքով խոհանոցում աշխատող դպրոցի խոհարարը՝ Ադելինա Օհանյանը։

«Ես վախ ունեմ, որ թեթև ցնցումներից, երկրաշարժից փլվի շենքը։ Էսօր ոչ մեկը չի գնահատել, թե ինչքան բալ երկրաշարժի կարող է դիմանալ։ Ապրելով սահմանում, հնարավոր է,  մի արկ ընկնի դպրոցի մոտ, ցնցում առաջացնի, կարող է դրանից էլ փլվել»,- ընդգծում է դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը։

Դպրոցում այսօր սովորում է 46 աշակերտ։ Տարեցտարի  աշակերտների թիվը նվազել է։ 2017-2018թթ. ուսումնական տարում դպրոցն ավարտել է 6 աշակերտ, ընդունվել՝ 3-ը։

Դպրոցը չունի նաև  ջրամատակարարում․ «Ջուրը բերում ենք մի 50 մետր հեռավորությունից։ Ջրով լվանում ենք ամանները, հատակը, ճաշ ենք պատրաստում։ Կուզենայինք, որ ջուրը դպրոցում լիներ, էդքան հեռվից չբերեինք, բայց որ չկա, բերում ենք մի քիչ հեռվից՝ դույլերով։ Ջուր կրելն ինձ համար պրոբլեմ չի, բայց որ ներսում էինք ունեցել, լավ կլիներ»,- ասում է օրական մեկ տասնյակ դույլ ջուր կրող դպրոցի խոհարար Ադելինա Օհանյանը։

Կիրանցի դպրոցում  նաև սանհանգույց չկա։ Աշակերտները բնական կարիքները հոգում են դպրոցից 45 մետր հեռու գտնվող փայտյա  արտաքնոցներում:

«Դպրոցի շենքը ոչ մի անգամ սանհանգույց չի ունեցել։ Եթե սանհանգույց լիներ, ջուրը կարայինք ներս քաշել»,- նշում է տնօրենը։

Ադրբեջանական սահմանից 1 կմ հեռու գտնվող Կիրանցն  ունի գրանցված 392 բնակիչ։ Մշտապես բնակվում է 140-ից 160 մարդ։ Կիրանցում ապրում է 0-ից 6 տարեկան 36 երեխա։ Գյուղում չկա մանկապարտեզ և երեխաներին տանում են հարևան համայնքների նախակրթարաններ։

10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների 20 աշակերտ կրթությունը շարունակում է հարևան Սևքարի, Սարիգյուղի, Ներքին Ծաղկավանի դպրոցներում։

«Էսօր պարտադիր է միջնակարգ կրթությունը, բայց էսօր մեր երեխաների մեծ մասն ավարտելով, հիմնական կրթություն ստանալով, չեն շարունակում, որովհետև 5,7,10 կիլոմետր հեռավորություն ունեն միջնակարգ դպրոց ունեցող համայնքները, և էդտեղ գնալ-գալու հարց է առաջանում։ Տրանսպորտը մեկ անգամ է աշխատում, էն էլ մի գազել է աշխատում, որ չի կարող լրիվին տեղափոխել։ Մեծ մասը ճանապարհը ոտքով է գնում, մեծ մասը՝ ուշացած, այսինքն՝ ոնց որ ուսումը կիսատ շարունակեն»,- նկատում է Վոլոդյա Բաբինյանը։

5-րդ և 7-րդ դասարանի աշակերտները ռուսերեն սովորում են նույն դասաժամին։ Երկկոմպլեկտ դասարաններում ուսումնական ծրագիրը չի ուսուցանվում ողջ ծավալով։

«Ինչո՞վ են մեղավոր աշակերտները, որ հայտնվում են նման իրավիճակում։ Արդեն 9-րդ դասարանի քննության ժամանակ դա բացասական հետևանք է տալիս։  Օտար լեզուն հայերենից հետո երկրորդն է, որը նրանք պետք է սովորեն, իմանան ու կյանքում իրենց պետքական լեզու է»,- նշում է ռուսերենի ուսուցչուհին՝ Զոյա Անդրեասյանը՝ հավելելով․«Երկկոմպլետ դասարանը շատ է խանգարում , քանի որ ծրագրերը տարբեր են 5-րդ և 7-րդ դասարաններում։ 20 րոպե է ամեն դասարանի հատկացվում։ Դա շատ քիչ է և խանգարում է ուսումնական պրոցեսին»։

«Երբ դասերը միացյալ ենք անում, դասերը լավ չի յուրացվում։ Մի դասարանն ուշադրություն է դարձնում մյուսի թեմային՝ չկենտրոնանալով իր թեմայի վրա։ Այդ պատճառով որոշ երեխաներ լավ չեն հասկանում դասը»,- իր դժգոհությունն է հայտնում 9-րդ դասարանի աշակերտուհի Դիանա Մելիքյանը։

Կիրանցի աշակերտները զրկված են գործնական պարապմունքներ անցկացնելու հնարավորությունից։«Չունենք դասասենյակներ, օրինակ՝ քիմիայի կամ ֆիզիկայի լաբորատորիաներ, որպեսզի փորձերով դասերն ավելի լավ յուրացվի։ Մակերեսորեն ենք դասերը հասկանում։ Չունենք մարզադահլիճ, որպեսզի ֆիզկուլտուրայի ժամին մարզվենք, ինչպես նաև մարզական գույք»,- նշում է Դիանան։

«Այն պայմանները, որ ունեն քաղաքի կամ շրջկենտրոնի դպրոցները,  դրա կեսը գոնե ունենա մեր համայնքի դպրոցը։ Առաջինն անհրաժեշտ ա, որ վթարայնությունը գոնե վերացվի»,- ասում է դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը։

Դպրոցի շենքը վերանորոգելու ծրագրով Կիրանցի համայնքապետարանը դիմել է կառավարություն։ Խոստացել են միջնաժամկետ ծրագրով գումար հատկացնել։