Վեդիի ջրամբարի կառուցումը գրեթե ավարտված է. դոնոր կազմակերպությունը և Ջրային կոմիտեն համատեղ այց են կատարել

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վեդիի ջրամբարի կառուցման ծրագիրն ավարտական փուլում է։ Այդ առիթով Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությունն այց է կատարել ջրամբարի տարածք՝ տեղում ծանոթանալու իրականացված աշխատանքներին։

Այցելուների շարքում են եղել ԶՖԳ հայաստանյան ծրագրերի պատասխանատու Օդրի Գուրդիենը, ԶՖԳ գյուղատնտեսության և ոռոգման հարցերով թիմի ղեկավար Վենսան Տանգին, ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենի տեղակալ Աշոտ Խաչատրյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Աղվան Բեգլարյանը, Վեդու ջրամբարի շինարարության կապալառու «Սահակյանշին» ՓԲԸ-ի տնօրեն Սուրեն Սահակյանը և այլք։

Ջրային կոմիտեից հայտնում են, որ ներկաները շրջայց են կատարել ջրամբարի տարածքում, ապա կլոր-սեղան քննարկման ընթացքում նախանշել ծրագրի ավարտական որոշ աշխատանքների վերջնական ժամանակացույցը, ինչպես նաև ջրամբարի ապագա շահագործման հետ կապված տեխնիկական և կազմակերպչական հարցեր:

Այնուհետև ԶՖԳ պատվիրակությանը Ջրային կոմիտեում հյուրընկալել է ՋԿ նախագահ Արամազդ Ղալամքարյանը։ Կողմերը քննարկել են ֆրանսիական համաֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության համալիր զարգացում» (WAIDA), «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ու «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» (WISE) ծրագրերը։

Ընդգծվել է Հայաստանի ոռոգման ոլորտի ռազմավարական ծրագրի մշակման, ինչպես նաև Սյունիքի մարզում նախատեսված տարբեր ծրագրերի համակարգման կարեւորությունը:

Ջրային կոմիտեի նախագահը ֆրանսիացի գործընկերներին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության և ծագող խնդիրները գործընկերային ոգով հասցեագրելու համար

29․3 մլն խմ ծավալով Վեդու ջրամբարը կառուցվել է Արարատի մարզի Վեդի գետի աջ ափին։ Նախագծի արժեքը 90 մլն եվրո է, ֆինանսավորման ավելի քան 80%–ն իրականացրել է Զարգացման ֆրանսիական գործակալությունը։