Ուկրաինան ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող նավ է կալանել. այն Ղրիմից գյուղատնտեսական արտադրանք էր տեղափոխում

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Օդեսայի նավահանգստում կալանավորել է Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող նավ։ Ըստ Ուկրաինայի անվտանգության ծառայության հայտարարության՝ այն «անօրինական կերպով տեղափոխում էր ուկրաինական գյուղատնտեսական արտադրանք ժամանակավորապես օկուպացված Ղրիմից», գրում է The Insider-ը։

Հատուկ ծառայության տվյալներով՝ բեռնատար նավի սեփականատերը ենթարկվում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի պատժամիջոցներին, և «սահմանափակումները շրջանցելու համար նա պարբերաբար փոխել է նավի անվանումը և երրորդ երկրներից պաշտոնական շահառուներին»։

Բեռնատար նավի անունը չի նշվում, սակայն ասվում է, որ այն Օդեսայի նավահանգիստ է ժամանել աֆրիկյան երկրի դրոշի ներքո՝ պողպատե խողովակների խմբաքանակ վերցնելու համար։ Կալանքի պահին նավի վրա եղել են նավապետը և անձնակազմի 16 այլ անդամներ, որոնք Մերձավոր Արևելքի մի քանի երկրների քաղաքացիներ են։

Ըստ ուկրաինական կողմի՝ նույնիսկ Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկսվելուց առաջ նավն առնվազն յոթ անգամ այցելել է Սևաստոպոլ՝ Ռուսաստանի կողմից անօրինական կերպով արտահանված գյուղատնտեսական արտադրանքը տեղափոխելու համար։ Օրինակ՝ 2021 թվականի հունվարին բեռնատար նավը թերակղզուց Հյուսիսային Աֆրիկա է տեղափոխել գրեթե 7000 տոննա հացահատիկ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի