Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն աշխատում է խաղաղության, այլ ոչ թե հրադադարի վրա

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանին անհրաժեշտ է կայուն և երկարաժամկետ խաղաղություն՝ ստորագրված փաստաթղթերի հիման վրա։ Այս  մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի  հայտարարությունը «էներգետիկ զինադադարի» պատրաստակամության մասին, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք աշխատում ենք խաղաղության, այլ ոչ թե հրադադարի վրա։ Համապատասխան փաստաթղթերի ստորագրման միջոցով ձեռք բերված կայուն, երաշխավորված, երկարաժամկետ խաղաղությունը բացարձակ առաջնահերթություն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Կրեմլի կողմից Զելենսկիի՝ «էներգետիկ հրադադարի» պատրաստակամության մասին հայտարարության գնահատման վերաբերյալ հարցին։

Երեքշաբթի երեկոյան Զելենսկին հայտարարել էր երկրում երկու-երեք ամսվա ընթացքում ընտրություններ անցկացնելու պատրաստակամության (եթե քվեարկության անվտանգությունն ապահովվի) և Ռուսաստանի հետ էներգետիկ զինադադարի պատրաստակամության մասին, եթե ռուսական կողմը ևս պատրաստ լինի դրան։

Պեսկովը նաև նշել է, որ ռուսական կողմը դեռևս որևէ մեկի հետ չի քննարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունը երկրում նախագահական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին։

«Ոչ, մենք ժամանակ չենք ունեցել դա որևէ մեկի հետ քննարկելու։ Հայտարարությունը բավականին նոր է։ Դա այն է, ինչի մասին խոսել է նախագահ Պուտինը։ Դա այն է, ինչի մասին վերջերս խոսել է նախագահ Թրամփը։ Կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձություններն այս առումով»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով  հարցին՝ արդյո՞ք Կրեմլը քննարկել է հայտարարությունն իր ամերիկացի գործընկերների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի