Չինաստանում մահապատժի են ենթարկել China Huarong-ի նախկին գործադիր տնօրենին՝ կոռուպցիայի մեղադրանքով

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանում մահապատժի են ենթարկել China Huarong-ի նախկին գործադիր տնօրենին՝ 1,1 միլիարդ յուանի (156 միլիոն դոլար) կաշառք ստանալու մեղադրանքով, հաղորդում է Bloomberg-ը: Բայ Տյանհույը մահապատժի էր դատապարտվել 2024 թվականի մայիսին, իսկ Գերագույն ժողովրդական դատարանը նրա դատավճիռն ուժի մեջ է թողել 2025 թվականի փետրվարին: 2021 թվականին Tianhui-ի ղեկավար Լայ Սյաոմինը մահապատժի է ենթարկվել նմանատիպ մեղադրանքներով, գրում է The Insider-ը։

Huarong-ը, որն այժմ հայտնի է որպես China Citic Financial Asset Management Co., Չինաստանի խոշորագույն ճգնաժամային պարտքերի կառավարիչներից է: 2021 թվականին ընկերությունը, որը զգալի վնասներ էր կրել, ձեռք է բերվել Citic Group-ի կողմից:

Վերջին տարիներին Պեկինը խստացրել է ֆինանսական հատվածի նկատմամբ վերահսկողությունը՝ երկրի տնտեսությունը կայունացնելու նպատակով: Այս միջոցառումների շրջանակում մի քանի բարձրաստիճան բանկիրներ դատապարտվել են մահապատժի, այդ թվում՝ Չինաստանի արդյունաբերական և առևտրային բանկի նախկին փոխնախագահ Չժան Հոնգլին և Չինաստանի բանկի նախկին նախագահ Լյու Լյանգեն: Դատապարտվածներից մի քանիսը ստացել են ժամանակավորապես հետաձգված դատավճիռներ, սակայն հատկապես ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվողները մահապատժի են ենթարկվել։

Ըստ Amnesty International-ի՝ Չինաստանը տարեկան ավելի շատ մահապատիժներ է իրականացնում, քան որևէ այլ երկիր։ Չնայած հստակ թվեր հայտնի չեն, կազմակերպության վերջին զեկույցում գնահատվել է, որ 2023 թվականին մահապատժի են ենթարկվել հազարավոր մարդիկ։

2025 թվականին Չինաստանը մահապատժի է ենթարկել Կանադայի չորս քաղաքացու՝ թմրանյութերի հետ կապված մեղադրանքներով։ Մեղադրյալներն ունեցել են կրկնակի քաղաքացիություն, որը չինական իշխանությունները չեն ճանաչում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի