Սկսած Մադրիդյան սկզբունքներից՝ ԼՂ-ի ճակատագիրը լուծվելու էր Ադրբեջանի կազմում․ փայլուն պլանները դա էին կոչում․ Աննա Դավթյան-Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Աննա Դավթյան-Գևորգյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթերին և դրանց ներքաղաքական ենթատեքստին։

Փորձագետի գնահատմամբ՝ միայն բանակցային փաստաթղթերի հրապարակումը և դրանց վրա հիմնվելը խնդրի ամբողջական պատկերը չեն արտացոլում, և որ իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է դիտարկել նաև դրանց հաջորդած իրադարձությունները՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, 2021-ի ապաշրջափակման վերաբերյալ փաստաթղթերը, Պրահայի պայմանավորվածությունները և Արցախի հայաթափմանը հանգեցրած գործընթացները։ Դավթյան-Գևորգյանը նշում է․

«Երբ տարածաշրջանում կար այն ստատուս քվոն, որը կար մինչև 2016 թվականը, դա հնարավորություն էր տալիս հայկական կողմերին ենթադրելու, որ ստատուս քվո ասվածը՝ հարցի դեռևս չլուծելը, կարելի է անվերջ շարունակել»,- ասում է վերլուծաբանը՝ հավելելով, որ թեև նախկինում էլ եղել է սխալ մտայնություն, թե ստատուս քվոն կարելի է հավերժ պահել, սակայն 2018-ի հեղափոխությունից հետո եկած իշխանությունը ևս շարունակեց նույն սխալը։

Ըստ բանախոսի՝ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ շանսեր ուներ հասարակության հետ խոսելու և փոխզիջումային լուծումների գնալու, քան նախորդները, սակայն դա չարվեց։

Նա հիշեցնում է, որ տարիներ շարունակ «ոչ մի թիզ հող» և նմանատիպ կարգախոսներով հասարակությանը հեռու են պահել իրականությունից, իսկ 2018-ից հետո եկած իշխանությունը կրկնեց նախորդների սխալները։ Նա անդրադարձել է նաև այն պնդումներին, որ այսօր անհրաժեշտ է Ադրբեջանի հետ խաղաղության գնալ միայն՝ Ալիևի պատերազմական հանցագործությունների պատժմանը հասնելու դեպքում․

«Միջազգային կառույցները, ցավոք սրտի, արդեն իսկ ապացուցել էին, որ այդ պատժիչ մեխանիզմները, եթե անգամ կարողանում են թղթի վրա որոշումներ կայացնել, դրանք կիրառելու հարցում լուրջ բացեր ունեն»,- ասում է փորձագետը։ Նա հիշեցնում է, որ տասնամյակներ շարունակ Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա են եղել անիրատեսական սպասելիքներ, որ նա թույլ չի տա պատերազմ, որ ձեռնտու է Արցախի՝ հայկական մնալը և այլն․

«Լավ, այդ ողջ տարիների ընթացքում երբևէ Ռուսաստանից հիշո՞ւմ եք, որ որևէ արձագանք լինի, որ քույրեր և եղբայրներ, դուք կարծես սխալ պատկերացում ունեք, թե ես ինչ կարող եմ և ինչ եմ ուզում անել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում»,- հռետորական հարց է բարձրացնում վերլուծաբանը։

Ըստ նրա՝ ՌԴ-ի կանխարգելիչ դերը գերագնահատված էր․
«Մենք ունենք ենթադրություն նաև կապված նրա հետ, որ օրինակ տարբեր տարիներին առիթ եմ ունեցել նաև լսելու օրինակ ռազմաքաղաքական ղեկավարության տարբեր տեսակետներ փակ դռների ետևում, թե ինչպես են մեկնաբանում էն հարցը, որ ռազմական բալանսը խախտված է… բայց իրենք որոշակի անհոգություն ունեն, որովհետև Ռուսաստանը դա թույլ չի տա»,- նշում է նա։

Վերլուծաբանը  արձանագրում է, որ հասարակությունը ենթարկվել է քաղաքական մանիպուլյացիաների, ինչի արդյունքում դժվարանում է սթափ գնահատել իրականությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան