Զելենսկին հանդիպել է Հռոմի Լևոն XIV պապի հետ
Քաղաքականություն
09.12.2025 | 15:37
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ Կաստել Գանդոլֆոյի պապական նստավայրում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հռոմի պապը «կրկին ընդգծել է երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը և արտահայտել է իր խորը ցանկությունը, որ ներկայիս դիվանագիտական նախաձեռնությունները հանգեցնեն արդար և երկարատև խաղաղության», ասվում է Վատիկանի հաղորդագրությունում։
Ավելի ուշ Զելենսկին բանակցություններ կվարի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։ Ա
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի