ԱՄՆ-ից արտաքսված ռուսների տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Մոսկվա. տղամարդկանց անմիջապես զինկոմի ծանուցումներ են հանձնել

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Դեկտեմբերի լույս 9-ի գիշերը Կահիրեից Մոսկվա է ժամանել ԱՄՆ-ից արտաքսված Ռուսաստանի քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը։ Այս մասին հաղորդում է «Агентство»-ն՝ հղում անելով Russian America for Democracy in Russia կազմակերպության ղեկավար Դմիտրի Վալուևին։ «Էխո»-ն նույնպես հաղորդել է արտաքսման չվերթի ժամանման մասին, որը վերջին մեկ տարվա ընթացքում երրորդն է, գրում է Current time-ը։

Վալուևի խոսքով՝ տղամարդկանց ժամանելուն պես զինկոմի ծանուցում են հանձնել։ Նա պարզաբանել է, որ դրանք, ամենայն հավանականությամբ, կապված են եղել զինվորական գրանցման հետ։ Դեռևս տեղեկություններ չկան ժամանողների շրջանում ձերբակալվածների մասին։

Ռուսները Եգիպտոսի մայրաքաղաք են տեղափոխվել Արիզոնայից՝ հատուկ չվերթով։ Եգիպտոսի մայրաքաղաքում արտաքսված ռուսներին հեռախոսներ և իրեր են տվել, ուղեկցել Մոսկվա մեկնող ինքնաթիռ, հայտնել է Վալուևը։

ԱՄՆ-ից ռուսների նախորդ երկու զանգվածային արտաքսումները տեղի են ունեցել 2025 թվականի հունիսին և օգոստոսին, բացի այդ, նաև անհատական ​​հիմունքներով արտաքսվողներ են եղել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց ի վեր անօրինական միգրանտների և ապաստան խնդրողների արտաքսման մակարդակը, որոնց դիմումները չեն ընդունվել, աճել է։ Սա վերաբերում է նաև Ռուսաստանի քաղաքացիներին։

Սեպտեմբերին ռուս ընդդիմադիր գործիչներ Վլադիմիր Կարա-Մուրզան, Յուլիա Նավալնայան և Իլյա Յաշինը դիմել էին Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ կոչ անելով նրան ընդունել ընդդիմադիր տրամադրվածությամբ ռուսաստանցիներին, որոնք արտաքսվում են ԱՄՆ-ից՝ երկրում խստացվող ներգաղթային քաղաքականության պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի