ՀՀ-ն չի մասնակցում միջոցառումներին, բայց դեմ չէ փաստաթղթերի ընդունմանը. ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովի նախագահ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀԱՊԿ միջխորհրդարանական միջոցառումների տեսանկյունից հայ գործընկերները չեն մասնակցում մեր անցկացրած  վեհաժողովի միջոցառումներին, բայց դեմ չեն բոլոր այն փաստաթղթերին, որոնք ընդունվում են վեհաժողովի շրջանակում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի անդամ Անատոլի Վիբորնին Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ժամանակ։

«ՀԱՊԿ-ը, ՀԱՊԿ ԽՎ-ն աշխարհում միակ հարթակն է, որտեղ որոշումները կայացվում են բացառապես ազատ կամքով։ Երկրի, խորհրդարանականների վրա որևէ ճնշում չի գործադրվում։ Մենք  հարգանքով ենք վերաբերվում այն որոշումներին, որոնք կայացնում են մեր գործընկերներիը, պահանջներ չունենք։ Եվ նաև տեսնում ենք, որ Հայաստանը խոր հարգանքով է վերաբերվում մեր կայացրած որոշումներին։ Երևանը դեմ չէ այս կամ այն որոշումներին։ Դա չափազանց կարևոր է մեզ բոլորիս համար»,- ասել  է Վիբորնին։

Նա նշել է, որ ՀԱՊԿ երկրներով կողմ են, որ  բոլոր հարցերը լուծվեն բացառապես խաղաղ.ըստ նրա՝ այդ մասին  գիտի Հայաստանը, գիտի Ադրբեջանը,գիտեն,  ինչ ներդրում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում 1990-ականների սկզբին։

«Մենք  հավատարիմ ենք մնալու այս քաղաքականությանը հետագայում՝ անելու հնարավոր ամեն ինչ, որ մարդիկ չզոհվեն, ցանկացած խնդիր լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»,- ասել է Վիբորնին։

Նշենք, որ Մոսկվայում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստն էր անցկացվել, որին  ՀՀ-ն չէր մասնակցել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի