Նյու Յորքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախօրեին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի Նյու Յորքի գրասենյակի գործադիր տնօրեն Թոմաս Թյոդլինգի և «Coalition for the UN we Need» գործադիր տնօրեն Ադամ Լուպելի հետ։

«Ռոբերտ Աբիսողոմոնյանը գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալիզացման կարևորությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների անկյունաքարային նշանակությունը՝ ուղղված տարածաշրջանում քաղաքական երկխոսության ընդլայնմանը, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի և ներդրումների խթանմանը: Այս համատեքստում կարևորվել է նաև Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ հիմնված շահագրգիռ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիարժեք հարգման վրա։

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հարավային Կովկասն ունի արդյունավետ և անվտանգ լոգիստիկ հանգույցի վերափոխվելու չիրացված ներուժ, որի կիրարկումը կարող է հանգեցնել տարածաշրջանի դերի ավելացմանը փոխկապակցվածության ցանցի զարգացման համատեքստում: Այս առումով Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացման կենսական նշանակությունը։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը պատասխանել է զրուցակիցների հարցերին՝ անդրադառնալով միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի»,- ասված է հաղորդագրությունում։