Ադրբեջանի վարչապետը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նշանակություն ունի Միջին միջանցքի, Հյուսիս-Հարավի շրջանակում

Լուրեր

30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
Բոլորը

«Մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքը կարևոր  նշանակություն կունենա, որպես նոր տրանսպորտային երթուղի ինչպես Միջին միջանցքի, այնպես էլ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում»,- Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նիստում այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Ալի Ասադովը։

Ըստ Ասադովի՝ Ադրբեջանն այժմ Եվրասիայի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկն է։ Նա նաև ասել է, որ օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անարգել տրանսպորտային կապերի մասին համաձայնագիրը, կնպաստեն տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը, միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ հնարավորություններին և տնտեսական զարգացմանը։

Միաժամանակ, Ասադովը հայտարարել է, որ Ադրբեջանում ռազմարդյունաբերությունն արագ զարգանում է, և կառավարության առջև դրված է արդյունաբերական կլաստեր ստեղծելու խնդիր։

«2026 թվականի պետական ​​բյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության հոդվածները կազմում են բյուջեի ընդհանուր ծախսերի մոտ 21%-ը (8,7 միլիարդ մանաթ): Այսօր Ադրբեջանում ռազմական արդյունաբերությունն արագ զարգանում է. այս ոլորտին տարիներ շարունակ հատկացվել են զգալի ռեսուրսներ և ուշադրություն: Ռազմական արտադրանքն արդեն արտահանվում է բազմաթիվ երկրներ: Նախագահը կառավարությանը հանձնարարել է ստեղծել արդյունաբերական կլաստեր՝ ներքին պահանջարկը և արտահանումը բավարարելու համար: Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան ու ադրբեջանցի պաշտոնյաները, Ադրբեջանի հետ կապված գործիչները շարունակում են «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով նաև ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը ու այդ թեմայով միջոցառումներ կազմակերպել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի