Իսրայելին թույլատրվել է մասնակցել «Եվրատեսիլ 2026-ին». ի պատասխան՝ Իսպանիան, Նիդերլանդները, Իռլանդիան և Սլովենիան բոյկոտել են մրցույթը

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Իսպանիան, Նիդերլանդները, Իռլանդիան և Սլովենիան որոշել են բոյկոտել 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթը՝ Իսրայելի մասնակցության պատճառով, հաղորդում է Reuters-ը։ Դեկտեմբերի 4-ին Ժնևում տեղի է ունեցել «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միության (EBU) գլխավոր ասամբլեան։ Իսպանիան, Նիդերլանդները, Իռլանդիան և Սլովենիան պահանջել են գաղտնի քվեարկություն 2026 թվականին մրցույթին Իսրայելի մասնակցության վերաբերյալ, գրում է Meduza-ն։

Իսրայելին կասկածում են քվեարկության համակարգը մանիպուլացնելու և 2025 թվականի մասնակից Յուվալ Ռաֆայելին առաջ մղելու համար։ Երգչուհին 2023 թվականի հոկտեմբերին «Նովա» երաժշտական ​​փառատոնի վրա ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակումից հետո ողջ է մնացել։

«Եվրատեսիլ 2025»-ի որոշ մասնակիցներ կարծում են, որ Իսրայելը խախտել է մրցույթի չեզոքությունն ապահովելու համար նախատեսված կանոնները։ Նրանք նաև մեջբերել են Գազայի հատվածում տեղի ունեցած պատերազմը և սպառնացել բոյկոտով, եթե Իսրայելին թույլատրվի մասնակցել 2026 թվականի մրցույթին։

Այս հարցը պառակտել է մրցույթի մասնակիցներին։ Մասնավորապես, Գերմանիան, որը «Եվրատեսիլի» գլխավոր հովանավորներից մեկն է, հայտարարել է, որ չի մասնակցի մրցույթին, եթե Իսրայելը հեռացվի մրցույթից։

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) որոշել է քվեարկություն չանցկացնել Իսրայելի մասնակցության վերաբերյալ՝ նշելով, որ փոխարենն ընդունել է կանոններ, որոնք ուղղված են կառավարությունների՝ մրցույթի վրա չազդելուն։

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը Եվրոպական հեռարձակողների միության որոշումն անվանել է «համերաշխության, եղբայրության և համագործակցության արժեքավոր ժեստ, որը խորհրդանշում է հաղթանակ նրանց նկատմամբ, ովքեր փորձում են լռեցնել Իսրայելին»։

2025 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթել է ավստրիացի երգիչ Ջեյ Ջեյը (Յոհաննես Պիչ)՝ «Wasted Love» երգով։ 2026 թվականի մրցույթն անցկացվելու է Վիեննայում՝ մայիսի 12-ից 16-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի