«Ո՞ւմ հետ ես վիճում»․ UFC-ի նախկին չեմպիոնը՝ Արման Ծառուկյանին

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

UFC-ի նախկին չեմպիոն, ամերիկացի մարտիկ Էդի Ալվարեսը կարծիք է հայտնել Արման Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Ծառուկյանը նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ հաղթանակից հետո չէր ստացել չեմպիոնական մենամարտ անցկացնելու հնարավորություն։ Փոխարենը UFC-ն հունվարին ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար մենամարտ էր նշանակել ամերիկացի Ջասթին Գեյջիի ու բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև։ Գեյջիի ու Փիմբլեթի մենամարտի հաղթողն էլ հանդիպելու է UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Տոպուրիայի հետ, որը հայտարարել է, որ մինչև գարուն չի մենամարտելու ընտանեկան խնդիրների պատճառով։

«Արմանը հաղթել է Բենիել Դարիուշին, Չարլզ Օլիվեյրային, Դեն Հուկերին ու Յոել Ալվարեսին։ Սակայն, ամեն դեպքում, դրանք այն մրցակիցները չեն, որոնք ունեցել են Օլիվեյրան, Գեյջին ու թեթև քաշային կարգի մյուս տղաները։ Եվ պետք է համեմատել, թե ինչպես է մրցակիցներին հաղթում Գեյջին ու ինչպես է մենամարտերը պարզապես ավարտում Ծառուկյանը։ Ո՞ւ հետ ես ընդհանրապես վիճում, Արման»,- Էդի Ալվարեսի խոսքը մեջբերում է MMA Junkie-ն։

29-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 26 հանդիպում, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։