Խորհրդարանը հավանություն տվեց առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող օրենսդրական փաթեթին

Լուրեր

29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրինագիծն ու կից երկու տասնյակից ավելի օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Կողմ է քվեարկել 68, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 26 պատգամավոր։

Փուլային ձևաչափով ներդրվելու է ընդհանրական համակարգ, որն ապահովելու է բոլոր քաղաքացիների առողջական հիմնական կարիքների բավարարումը: Համակարգը համընդհանուր է, ներառելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների և ամեն անհատի ամբողջ առողջապահական կարիքները: Այն ուղղված է հիմնական հիվանդացության և մահացության բեռ հանդիսացող հիվանդությունների մեղմմանը, դրանց առողջապահական ամենալավ արդյունքների ապահովմանը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի վաղ խորհրդարանում ներկայացրել էր օրենսդրական փաթեթի կարգավորման շրջանակն ու հասկացությունները: Սահմանվելու են ապահովագրական հիմնական հասկացությունները, ապահովագրական հիմնադրամի հասկացությունը: Համակարգը նախատեսվում է ներդնել երեք տարվա ընթացքում:

2026 թվականին առաջին փուլով կապահովագրվեն բնակչության երկու խմբի պատկանող անձինք, առաջինը՝ մինչեւ 18 տարեկան երեխաները, 65 եւ ավելի տարիքի, 18-65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցող, ֆունկցիոնալության գնահատական ունեցող քաղաքացիները եւ անապահովության 28-ից ավելի միավոր ունեցողները: Նրանք ապահովագրվելու են պետության կողմից եւ ապահովագրավճարը պետական բյուջեի շրջանակում վճարելու է պետությունը:

Հաջորդը 200.000 դրամից ավելի աշխատավարձ կամ դրան հավասարեցված եկամուտ ունեցող քաղաքացիներն են: 200.000-ից 500.000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետք է վճարեն տարեկան 129.600 դրամ, որն ամսական 10.800 դրամ է կազմում: Վճարումն ամսական կտրվածքով է իրականացվելու է: Վերջիններս «Զինապահ» հիմնադրամին այսօր վճարվող 5.500 դրամի փոխարեն վճարելու են 1000 դրամ, մնացած 4500 դրամը կարողանալու են ուղղել առողջության ապահովագրությանը: Սոցիալական կրեդիտների շրջանակում 200.000-ից 500.000 դրամ ստացող քաղաքացիներն ամսական մինչև 6000 դրամի շրջանակում կարողանալու են գումարի վերադարձ ստանալ:

Նախարարի խոսքով՝ այս տարում վերոնշյալ խմբերի համար ֆինանսական հավելյալ բեռ չի առաջանա:

500.000 դրամից մեկ միլիոն աշխատավարձ ստացողները 1000 դրամ կվճարեն «Զինապահ» հիմնադրամին, իսկ 7500 դրամը կուղղեն «Առողջության ապահովագրության» հիմնադրամին: Վերջիններս սոցիալական կրեդիտների շրջանակում հետ կստանան ամսական մինչև 4000 դրամ:

Մեկ միլիոնից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները շարունակելու են «Զինապահին» վճարել 15.000 դրամը և սոցիալական կրեդիտի շրջանակում ստանալ միայն 4000 դրամը:

«Մեր ապահովագրական փաթեթի արժեքը՝ ապահովագրավճարը, ըստ էության, ֆիքսված է և նույնական բոլոր քաղաքացիների համար: Ամեն մարդ վճարում է իր ապահովագրության եւ կոնկրետ փաթեթի համար: Որպեսզի ունենանք սոցիալական համերաշխության սկզբունքի պահպանում, այսինքն՝ նվազ եկամուտներ ունեցող քաղաքացիների եւ բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների համար ֆինանսական նույնական բեռ չթողնենք, Կառավարությունը որոշել է նման սուբսիդավորման համակարգ ներդնել»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

2028 թվականի հունվարի 1-ից վերջնական փուլը մեկնարկում է և 2029 թվականին բնակչության ճնշող մեծամասնությունը պետք է ունենա առողջության համընդհանուր ապահովագրություն:

«Մեր հանձնառությունն է՝ այս համակարգի շնորհիվ վեր հանել խնդիրները, լուծել և ապահովել մեր քաղաքացիներին առողջության իրավունքով»,- արձանագրել է նախարարն ու պարզաբանել համակարգի ընձեռած հնարավորությունները, մանրամասնել տարբեր խմբերի շահառուների համար առաջարկվող ծառայությունների շրջանակը:

Ըստ այդմ, մինչև 18 տարեկան երեխաները մեր երկրում 700.000 են, և նրանք այսօր էլ օգտվում են պետական պատվերից: 2019 թվականից մինչև 18 տարեկան երեխաները ներառվել են պետական պատվերի համակարգում: Դրանից հետո տարեցտարի ավելացել են պետպատվերի ծավալը, ծառայությունների շրջանակը: Որպես առաջին խումբ՝ նրանք պետության կողմից դառնալու են ապահովագրված և փոփոխվելու է նրանց ծառայությունների շրջանակն ու ծառայությունների շրջանակում նաև փոխհատուցման գները: 65 և ավելի տարիք ունեցող անձինք 400.000-ից ավելի են: Վերջիններն անհրաժեշտ առողջապահական ծախսերից օգտվելու հնարավորություն են ունենալու: Նշվել է, որ ծառայությունների ցանկն ընդգրկուն է, իսկ հատուցման գները որոշելու է պետությունը:

Եվգենյա Համբարձումյան