«Նոայի» նախագահ․ Սա պատմական պահ է բոլորիս համար

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը հայտարարությամբ է հանդես եկել լեհական «Լեգիայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրի հանդիպումից առաջ։

«Մեզ բախտ է ընձեռվել դառնալու հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ակումբը, որը հնարավորություն կունենա, հաղթանակի դեպքում, դուրս գալ եվրոպական մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ։ Սա արդյունքն է մեր 2,5 տարվա աշխատանքի, մեր հավատի։

Այդ օրը մենք դաշտ ենք դուրս գալու պատերազմի․ մենք պատրաստ ենք կռվել դաշտում՝ այդ ուշ ժամին տրիբունաներից մեզ երկրպագող, ինչպես նաև հեռուստացույցի էկրաններից մեզ հետևող հայ ժողովրդի համար և, վերջապես, եռագույնի համար։ Սա պատմական պահ է բոլորիս համար։ Մենք լցված ենք հավատով։ Մենք վստահ ենք, որ մեր աշխատանքը մեզ դեռ շատ հաղթական պահեր է պարգևելու, և բոլոր հաղթանակները միասին ենք կերտելու»,- Վարդգես Վարդանյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Նոա» – «Լեգիա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 21։45-ին։ Լեհական ակումբում է խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

4 խաղից հետո երևանյան ակումբն ունի 5 միավոր և 23-րդ տեղում է։ Կոնֆերենցիաների լիգայում փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճում 1-24-րդ տեղ գրաված թիմերը։ Նախորդ 4 խաղերում «Նոան» հաղթել է խորվաթական «Ռիեկային» (1։0), ոչ-ոքի գրանցել ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» (1։1) ու շոտլանդական «Աբերդինի» (1։1) հետ և պարտվել Չեխիայի գավաթակիր «Սիգմային» (1։2)։ Լիգայի փուլի վերջին տուրում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը դեկտեմբերի 18-ին արտագնա հանդիպում է անցկացնելու Կիևի «Դինամոյի» հետ։