Անարդարություն չկա․ Պապիկյանը՝ ծառայության ժամկետի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
Բոլորը

Արդեն իսկ ընդունել ենք օրենսդրական փոփոխություն, որով սահմանվում է արձակուրդի նոր կարգ զինծառայողների համար։ Այս մասին խորհրդարանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Թիկունքային զորամասերում ծառայողների համար այն կկազմի 21 օր, իսկ սահմանային ծառայություն իրականացնողների համար՝ 30 օր»,- նշեց նա։

Ըստ Պապիկյանի՝ 18-ամսյա ծառայության ժամկետն ուժի մեջ մտնելուց հետո կարիք կլինի որոշակի փոփոխություններ կատարել, քանի որ նախորդ որոշումն ընդունվել էր երկու տարվա ծառայության համար։ Յուրաքանչյուր վեց ամիս ծառայության ընթացքում զինծառայողը կարող էր ստանալ 7 կամ 10 օր արձակուրդ։

Պատգամավոր Դավիթ Դանիելյանը հետաքրքրվեց․ «Արդյո՞ք սա անարդար չէ, քանի որ նոր զորակոչիկները կծառայեն ավելի քիչ, բայց նրանց հետ միաժամանակ կզորացրվեն»։

Պապիկյանը չհամաձայնեց։ Ըստ նրա՝ օրենքն ուժի մեջ կմտնի և կտարածվի նոր զորակոչի վրա։ 

«Եթե օրենքն ընդունվեր հունիսի 1-ին, գուցե, դա անարդար լիներ։ Սակայն այս փոփոխությունը վերաբերում է ապագա զինծառայողներին»,- հավելեց նախարարը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան