Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում «Հայաստան–Ադրբեջան խաղաղություն» թեմայով քննարկման կմասնակցեն
Քաղաքականություն
04.12.2025 | 10:27
ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Կատարի Պետության մայրաքաղաք Դոհա, որտեղ «Դոհա ֆորում»-ի շրջանակներում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ կմասնակցի «Հայաստան–Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը։