«Մեր ձևով» շարժումը ստորագրահավաք է սկսում էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազդարարում ենք համապետական հանրագրի մեկնարկ՝ հոսանքի սակագինը նվազեցնելու պահանջով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը։ 

«Դեռևս մայիսին ՀԷՑ-ի սեփականատերերը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել էին դիմում առ այն, որ իրենց արդյունավետ կառավարման արդյունքում կուտակված շուրջ երեք մլրդ դրամի հաշվին իջեցվի բնակչության հոսանքի սակագինը։ Այս դիմումը մերժվել էր՝ հիմնավորմամբ, որ հնարավոր է՝ հետագա կիսամյակի ընթացքում  այս կուտակված գումարը նվազի։ Ինչպես սեփականատերերը ճշգրտորեն հաշվարկել էին՝ երկրորդ կիսամյակում այս գումարը ոչ միայն կրկնապատկվել էր, այլ նաև գերազանցել էր կրկնապատիկը»,- ասաց Մելոյանը։

Նրա խոսքով՝ ավելի քան մեկ ամիս է՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի պատասխանել հոսանքի սակագնի իջեցման հետ կապված հանրային վերահսկողություն սկսելու գործընթացի մասին իրենց դիմումին։ Շարժման անդամ Արթուր Միքայելյանը ներկայացրեց հանրագրի տեքստն ու առաջիկա անելիքները։ 

«Հայաստանում ապրող յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է հնարավորություն՝ մասնակցել հանրագրի ստորագրմանը։ Բավարար քանակով ստորագրություններ հավաքելուց հետո այն կներկայացնենք արդեն ՀԾԿՀ՝ ակնկալելով նրանց կողմից օրենքով սահմանված ժամկետներում պատասխան։ Հաշվի առնելով, որ ՀԷՑ-ն անհրաժեշտ հասույթի և գնման էներգիայի արժեքի փաստացի և հաշվարկային մեծությունների դրական տարբերությունը 2024 թվականի նոյեմբերի մեկից մինչև 2025 թվականի մայիսի մեկը ընկած ժամանակահատվածում կազմել է 3,6 մլրդ դրամ, սույն թվականի հոկտեմբերի մեկի դրությամբ վերոնշյալ դրական տարբերությունը ոչ միայն չի նվազել այլև աճել է՝ կազմելով շուրջ 6 մլրդ դրամ»,- նշեց Միքայելյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 30-ին «Տաշիր կապիտալ»-ը ՀԾԿՀ-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից 2-րդ անգամ դիմում էր ներկայացրել սակագնի վերանայման՝ իջեցման համար։ Մայիսին ներկայացրած դիմումը հանձնաժողովը մերժել էր։ ՀԾԿՀ-ն հայտարարութուն էր տարածել, որ ներդրումների ավելացման ՀԷՑ-ի առաջարկն ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։ «Տաշիր կապիտալ»-ի երկրորդ դիմումին հանձնաժողովը դեռևս չի արձագանքել։ 

Անի Թամրազյան