Ռուսական Stoptime խումբը Երևանում է. երաժիշտները ՌԴ-ն լքել են «օտարերկրյա գործակալների» երգերը կատարելու համար ձերբակալություններից հետո

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական «Stoptime» («Стоптайм») խմբի վոկալիստ Դիանա Լոգինովան (Նաոկո) և կիթառահար Ալեքսանդր Օրլովը ելույթ են ունեցել Երևանի կենտրոնում, հաղորդում է Սանկտ Պետերբուրգում գործող MR7-ը՝ հղում անելով ականատեսներին, փոխնացում է Meduza-ն։

Լրագրողները հրապարակել են Նաոկոյի և Օրլովի ելույթի տեսանյութի սքրինշոթը։

«Նրանք նվագել են Հյուսիսային պողոտայում, որը փողոցային երաժիշտների սիրելի վայրն է։ Նրանց երգացանկը շատ չի փոխվել. Նաոկոն երգել է օտարերկրյա գործակալների երգեր»,- գրում է MR7-ը։

«Stoptime» խմբի երաժիշտներ Դիանա Լոգինովան, Ալեքսանդր Օրլովը և Վլադիսլավ Լեոնտևը Սանկտ Պետերբուրգի փողոցներում կատարել են նաև Ռուսաստանում «օտարերկրյա գործակալներ» ճանաչված երաժիշտների երգերը։ Հոկտեմբերին խմբի անդամները ձերբակալվել և վարչական կալանքի են ենթարկվել՝ հանրային վայրում քաղաքացիների զանգվածային հավաք կազմակերպելու մեղադրանքով։ Երաժիշտները կալանքի տակ մնացել են մեկ ամսից ավելի. ազատ արձակման օրը նրանց կրկին ձերբակալել և հերթական կալանքն են նշանակել։

Լոգինովան և Օրլովը Ռուսաստանը լքել են նոյեմբերի 23-ին։ Լեոնտևն ազատ է արձակվել երկու անընդմեջ ձերբակալություններից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի