Հոլանդի ռեկորդն ու «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը գոլառատ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի խաղադաշտում 5։4 հաշվով հաղթել է «Ֆուլհեմին»։

Մանչեսթերցիների գոլերի հաշիվը բացել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը 100-րդ գոլն է խփել Պրեմիեր լիգայում ու սահմանել ռեկորդ։ 25-ամյա ֆուտբոլիստը պատմության մեջ բոլորից արագ է հասել այդ ցուցանիշին՝ 111 խաղում, հաղորդում է Opta-ն։

Հոլանդը գերազանցել է «Նյուքասլի» լեգենդար հարձակվող Ալան Շիրերի ռեկորդը, որը Պրեմիեր լիգայում 125 խաղում էր դարձել 100 գոլի հեղինակ։

Բացի այդ, «Մանչեսթեր Սիթին» 68 տարում առաջին անգամ Անգլիայի առաջնությունում հաղթանակի է հասել 4 գոլ բաց թողնելուց հետո։ Նախորդ անգամ նման բան եղել էր 1957թ․ դեկտեմբերին, երբ մանչեսթերցիները 5:4 հաշվով հաղթել էին «Շեֆիլդ Ուենսդեյին»։

«Ֆուլհեմի» դեմ խաղում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ էր դարձել անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, Էրլինգ Հոլանդի պես մեկ գոլ խփել էր նաև հոլանդացի կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսը, մեկ անգամ էլ մրցակիցը գրավել էր սեփական դարպասը։