ԵՄ-ում համաձայնության են եկել մինչև 2027թ․ աշուն ռուսական գազի մատակարարումները դադարեցնելու ծրագրի շուրջ

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

ԵՄ Խորհրդի նախագահությունը և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները նախնական համաձայնության են եկել ռուսական բնական գազի ներմուծման փուլային դադարեցման վերաբերյալ կանոնակարգի վերաբերյալ: Այն ԵՄ REPowerEU ճանապարհային քարտեզի կենտրոնական տարրն է՝ Ռուսաստանի կողմից գազի մատակարարումները զենքի վերածելուց հետո ռուսական էներգիայից կախվածությունը վերացնելու համար, որը զգալի ազդեցություն է ունեցել եվրոպական էներգետիկ շուկայի վրա, հայտարարել է Եվրահանձնաժողովը։

Կանոնակարգը պարունակում է Ռուսաստանից հեղուկ բնական գազի և խողովակաշարային գազի ներմուծման իրավաբանորեն պարտավորեցնող, փուլային արգելք, համապատասխանաբար, 2026 թվականի վերջից մինչև 2027 թվականի աշուն՝ ավարտվելով լիարժեք արգելքով։ Այն կնպաստի ԵՄ կայուն և անկախ էներգետիկ շուկայի ստեղծման գերակա նպատակին՝ միաժամանակ պահպանելով ԵՄ մատակարարման անվտանգությունը։

«Սա մեծ հաղթանակ է մեզ և ամբողջ Եվրոպայի համար։ Մենք պետք է վերջ դնենք ԵՄ-ի կախվածությանը ռուսական գազից, և դրա մշտական ​​արգելքը ԵՄ-ում կարևոր քայլ է ճիշտ ուղղությամբ։ Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ մենք կարողացանք այդքան արագ համաձայնության գալ Եվրախորհրդարանի հետ։ Սա ցույց է տալիս, որ մենք հանձնառու ենք մեր անվտանգությունն ամրապնդելուն և մեր էներգամատակարարումը պաշտպանելուն»,- ասել է ԵՄ Խորհրդում նախագահող Դանիայի կլիմայի, էներգետիկայի և կոմունալ ծառայությունների նախարար Լարս Աագարդը։

Ռուսական խողովակաշարային գազի և հեղուկ բնական գազի ներմուծումը կարգելվի կանոնակարգի ուժի մեջ մտնելուց վեց շաբաթ անց՝ պահպանելով գործող պայմանագրերի անցումային շրջանը։

Մասնավորապես, 2025 թվականի հունիսի 17-ից առաջ կնքված կարճաժամկետ մատակարարման պայմանագրերի համար ռուսական գազի ներմուծման արգելքը կգործի 2026 թվականի ապրիլի 25-ից՝ հեղուկացված բնական գազի համար և 2026 թվականի հունիսի 17-ից՝ խողովակաշարային գազի համար։ Հեղուկ բնական գազի ներմուծման երկարաժամկետ պայմանագրերի համար արգելքը կգործի 2027 թվականի հունվարի 1-ից՝ համաձայն 19-րդ պատժամիջոցների փաթեթի։

Ինչ վերաբերում է խողովակաշարային գազի ներմուծման երկարաժամկետ պայմանագրերին, արգելքը կսկսվի 2027 թվականի սեպտեմբերի 30-ին՝ պայմանով, որ գազի պահեստավորման կանոնակարգով նախատեսված պահեստավորման ծավալների լրացման նպատակները կատարվեն ամենաուշը մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ը։

Գործող պայմանագրերում փոփոխություններ կատարել կթույլատրվի միայն նեղ սահմանված գործառնական նպատակների համար և չի կարող հանգեցնել ծավալների ավելացման։

Փաստաթղթի համահեղինակները ներառել են պահանջ, որ ներմուծվող գազի երկու կատեգորիաները ենթարկվեն նախնական թույլտվության՝ արգելքի գործնական կիրառումն ապահովելու համար։

Կանոնակարգը պարտադրում է ԵՄ անդամ բոլոր պետություններին ներկայացնել ազգային դիվերսիֆիկացման ծրագրեր, որոնք ուրվագծում են իրենց գազի մատակարարման դիվերսիֆիկացման միջոցառումները և հնարավոր մարտահրավերները՝ Ռուսաստանից գազի բոլոր ներմուծումները կանոնակարգով նախատեսված ժամկետներին համապատասխան դադարեցնելու նպատակով:

Ազգային դիվերսիֆիկացման ծրագիր ներկայացնելու նույն պահանջը կկիրառվի այն անդամ պետությունների նկատմամբ, որոնք դեռևս ներմուծում են ռուսական նավթ՝ այդ ներմուծումը դադարեցնելու նպատակով: Կանոնակարգին կուղեկցի Հանձնաժողովի հայտարարությունը ԵՄ ռուսական նավթի ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու վերաբերյալ օրենսդրական առաջարկ ներկայացնելու մտադրության մասին՝ ոչ ուշ, քան 2027 թվականի վերջը:

Նախնական համաձայնագիրն այժմ կհաստատվի Խորհրդի և Խորհրդարանի կողմից՝ նախքան պաշտոնապես ընդունվելը։

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո ԵՄ երկրները համաձայնության եկան ռուսական գազի ներմուծումը հնարավորինս արագ փուլ առ փուլ դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ, սակայն գործնականում դա չէր հաջողվում։ 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ՝ ռուսական գազը կազմել է ԵՄ գազի ներմուծման 13%-ը՝ տարեկան ավելի քան 15 միլիարդ եվրո արժողությամբ։ Պատերազմից առաջ ռուսական գազի մատակարարումները կազմում էին ԵՄ գազի ընդհանուր ներմուծման շուրջ 45%-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի