Ուկրաինացի պատերազմից փախած երեխաները Թուրքիայում բռնության են ենթարկվել․ երկու աղջիկներ հղիացել են․ Stockholm Center for Freedom

Լուրեր

06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրք դատախազները կոծկել են երկու ուկրաինացի որբերի՝ 15 և 16 տարեկանների, բազմիցս սեռական բռնության ենթարկվելու և հղիանալու մեղադրանքների դեպքերը։ Մեղադրանքի կենտրոնում էին հայտնվել թուրքական հյուրանոցի աշխատակիցները, երբ երեխաները բնակվել են ծովափնյա հանգստավայրում՝ մարդասիրական ծրագրի շրջանակում, հաղորդում է Stockholm Center for Freedom-ը, գրում է Turkish Minute-ը։

Մեղադրանքները մանրամասն նկարագրված են 2024 թվականի մարտին կազմված զեկույցում, որը ստորագրվել է 11 ուկրաինացի պաշտոնյաների կողմից և ձեռք է բերվել «Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ» միջազգային հետաքննական լրագրության ցանցի կողմից, իսկ վերջերս հրապարակվել է ուկրաինական հետաքննական Slidstvo.Info պորտալի կողմից։

Զեկույցը հիմնված է Անթալիայի Բելդիբի շրջանում գտնվող հյուրանոցի ստուգման վրա, որտեղ տեղավորվել են որբ և ինստիտուցիոնալացված երեխաների մի խումբ, որոնք տարհանվել են պատերազմից տուժած արևելյան Ուկրաինայից 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։ Նրանք տեղավորվել են հյուրանոցում ուկրաինացի գործարար Ռուսլան Շոստակի մասնավոր հիմնադրամի կողմից կառավարվող «Մանկություն առանց պատերազմի» նախագծի շրջանակում։

Ստուգող խմբի կազմում են Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատարի, Դնեպրոպետրովսկի տարածաշրջանային ռազմական վարչության, Թուրքիայի օմբուդսմենի հաստատության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչներ։

Զեկույցում պնդում կա, որ անձնակազմի անդամները հարաբերություններ են հաստատել աղջիկների հետ, և որոշ ուկրաինացի չափահաս խնամակալներ տեղյակ են եղել և չեն միջամտել։ Հյուրանոցի աշխատակիցներից մեկը, որը ներկայացվում է որպես խոհարար, Slidstvo.Info-ին ասել է, որ գնացել է աղջկա սենյակ՝ չնայած կանոններին, որոնք արգելում են աշխատակիցներին այցելել երեխաներին: Նշվում է, որ երկու աղջիկներն էլ հետ են ուղարկվել Ուկրաինա, երբ նրանց հղիության մասին հայտնի է դարձել, նրանք ծննդաբերել են առանց սոցիալական ծառայությունների աջակցության: Աղջիկներից մեկն ավելի ուշ փորձել է ինքնասպան լինել։

Թուրքիայի Ընտանեկան և սոցիալական ծառայությունների նախարարությունը, որն իր կայքում նշում է, որ «ուկրաինացի երեխաներին հյուրընկալող հյուրանոցներում ծառայությունները վերահսկվում են» նահանգային աշխատակազմի կողմից, դատական հայց է ներկայացրել հղիությունների մասին տեղեկանալուց հետո։

Այնուամենայնիվ, թուրք դատախազները փակել են հետաքննությունը՝ «անբավարար ապացույցների» պատճառաբանությամբ։ Փաստաբանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է։ Ուկրաինան փակել է իր զուգահեռ հետաքննությունը 2025 թվականի հունիսին՝ նույն հիմքերով։

Զեկույցում նաև նկարագրված է հյուրանոցում անբավարար բժշկական օգնությունը և արտակարգ աջակցությունը, ինչպես նաև վատ կենսապայմանները, ներառյալ՝ խմելու ջրի սահմանափակ հասանելիությունը, անբավարար մաքուր անկողնային պարագաները և հրդեհային անվտանգության խնդիրները։

Այս դեպքը երեխաների իրավունքների պաշտպանների շրջանում հարցեր է առաջացրել արտակարգ մարդասիրական ծրագրերի վերահսկողության և այն մասին՝ արդյո՞ք Թուրքիայում խոցելի երեխաները կարող են արդյունավետ միջոցներ ստանալ, երբ լուրջ մեղադրանքներ են արձանագրվում, բայց հետաքննություններն ավարտվում են առանց մեղադրական եզրակացության։

«Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել՝ ո՛չ մեղավորները, ո՛չ խնամակալները, որոնք հնարավոր դարձրել են բռնությունը, ո՛չ էլ իշխանությունները, որոնք չեն կարողացել վերահսկել իրավիճակը։ Մանկական իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի և Եվրոպայի խորհրդի Լանսարոտեի կոնվենցիայի համաձայն՝ Թուրքիան ունի բացարձակ պարտականություն՝ կանխելու իր տարածքում յուրաքանչյուր երեխայի նկատմամբ սեռական բռնությունը և անցկացնելու արդյունավետ հետաքննություններ։ Այդ պարտականությունը խախտվել է»,- ասել է գործի նյութերն ուսումնասիրած թուրք երեխաների իրավունքների պաշտպան, բժիշկ Սելմին Ջանսու Դեմիրը։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը հերքել է այդ պնդումները թուրքական լրատվամիջոցների կողմից տարածված հայտարարության մեջ՝ դրանք որակելով որպես մոլորեցնող և նշելով, որ երեխաները տեղավորվել են ուկրաինական հիմնադրամի կողմից ընտրված հյուրանոցներում, որտեղ ուկրաինացի անձնակազմը պատասխանատու է եղել նրանց ամենօրյա խնամքի համար։

Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան առաջարկել է երեխաներին տեղավորել Ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարության կողմից կառավարվող հաստատություններում, սակայն առաջարկը չի ընդունվել Ուկրաինայի իշխանությունների կողմից։ Նշվում է, որ նախարարությունը դատական հայց է ներկայացրել, երբ երեխաների Ուկրաինա վերադառնալուց հետո տեղեկացել է բռնության մեղադրանքների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի