Թուրքերի համար Ադրբեջանն առաջին բարեկամ երկիրն է. ՀՀ-ն վերջինն է հարցվածների շրջանում

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Europoll-ը սոցիալական հարցման արդյունքում դասակարգել է Թուրքիայի բարեկամ և թշնամի երկրները։ Հարցումը ցույց է տվել Թուրքիայի հանրության կողմից ամենաշատ բարեկամ ընկալվող երկրները, ինչպես նաև ցուցակի վերջին հորիզոնականում գտնվող երկիրը։ Թուրքիայի բարեկամական և թշնամական երկրների ընկալումը կարող է պարբերաբար փոխվել՝ կախված կառավարության քաղաքականությունից կամ ազգային շահերից, ասվում է հրապարակման մեջ:

Թուրքիայի արտաքին քաղաքականության ընկալման վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է այն երկրների վարկանիշը, որոնց հանրությունը համարում է «բարեկամական»:

EuroPoll Statistics-ի կողմից անցկացված ուսումնասիրության մեջ մասնակիցներին մեկ առ մեկ կարդացել են 20 երկրների անունները և տրվել է հետևյալ հարցը՝ «Դուք այս երկիրը համարո՞ւմ եք Թուրքիայի բարեկամ»։

Արդյունքների համաձայն՝ Ադրբեջանը թուրքական հասարակության շրջանում առաջին բարեկամական երկիրն է՝ 94,2 տոկոսով։ Հայաստանին բարեկամ է համարել հարցվածների 3,3 տոկոսը։ Հայաստանը 20 երկրների շարքում վերջին տեղում է։

Առավել բարեկամական համարվող հինգ երկրներն են՝ Ադրբեջանը (94,2 տոկոս), Հարավային Կորեան (90 տոկոս), Ճապոնիան (89,4 տոկոս), Իտալիան (70,7 տոկոս) և Ռուսաստանը (62,1 տոկոս):

Ամենից քիչ բարեկամական երկրներն են՝ Հայաստանը (3,3 տոկոս), Իսրայելը (8,2 տոկոս), Ֆրանսիան (9,6 տոկոս), Մեծ Բրիտանիան (11,4 տոկոս) և ԱՄՆ-ը (17,2 տոկոս):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի