«Զանգեզուրի միջանցքը» կռիվ է գցել Բաքվի ու Թբիլիսիի միջև. Ադրբեջանի կառավարամերձ լրատվամիջոցները խիստ քննադատում են Վրաստանին

Լուրեր

04.12.2025 | 23:29
Թուրքիայում լրագրողին մեղադրանք է առաջադրվել Հայոց ցեղասպանության հետ կապված հոդվածով
04.12.2025 | 23:18
Հնդկաստանը 2 միլիարդ դոլարով վարձակալության կվերցնի ռուսական միջուկային սուզանավը. Bloomberg
04.12.2025 | 23:10
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատական նիստը 
04.12.2025 | 23:04
Միրզոյանը և Դոութին քննարկել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր
04.12.2025 | 22:59
Եվրոպան չի վստահում ԱՄՆ-ին Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցում. Der Spiegel
04.12.2025 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէնրգիայի անջատումներ կլինեն
04.12.2025 | 22:35
The New York Times-ը դատի կտա Պենտագոնին՝ լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումների համար
04.12.2025 | 22:24
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղարը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին
04.12.2025 | 22:12
Միրզոյանը Հադադի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները
04.12.2025 | 22:07
«88» սուպերմարկետների ցանցը չունի որևէ կապ որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ. ընկերությունը՝ Աննա Հակոբյանի շուրջ աղմուկի մասին
04.12.2025 | 22:00
UFC-ն շարունակում է «պատժել» Արման Ծառուկյանին․ Հակոբ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.12.2025 | 21:51
Ռուսաստանում արգելափակվել է FaceTime-ը
04.12.2025 | 21:40
Բացարձակ մերժելի ու դատապարտելի է․ Լևոն Բարսեղյանը՝ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին
04.12.2025 | 21:33
Բաքուն ակնկալում է Երևանից քաղաքական պատասխանատվություն խաղաղության օրակարգի իրականացման գործում. Բայրամովը խոսել է TRIPP-ից 
04.12.2025 | 21:22
Երաշտի ֆոնին` Իրանը ցանկանում է ջուր գնել հարևան երկրներից
Բոլորը

Ադրբեջանական կառավարամետ Caliber-ը «Վրաստանը լսել է  Զանգեզուրի քայլերը» վերնագրով հոդված է հրապարակել։ Հեղինակ Սամիր Վելիևը, հիմնվելով բեռնատարների ադրբեջանցի վարորդների վկայությունների վրա, գրում է, որ վրացի սահմանապահների և այլ պաշտոնյաների կողմից վերաբերմունքը վերջերս կտրուկ վատթարացել է։ Հեղինակի խոսքով՝ վարորդները բախվում են կոպիտ վերաբերմունքի և օրենքի անտեսման։ Նրանք օրերով և նույնիսկ շաբաթներով պահվում են սահմանին։ Որոշ վարորդների պնդմամբ՝ իրենց ծաղրական տոնով ասել են՝ «Կգնաք, երբ ձեր Զանգեզուրի միջանցքը սկսի գործել»։ Այս մասին ասվում է Jamnews-ի անդրադարձում։

Հոդվածի համաձայն՝ Վրաստանում Ադրբեջանի նկատմամբ տրամադրությունների փոփոխությունը կարող է կապված լինել նրա «հյուսիսային հարևանի» (հավանաբար՝ նկատի ունենալով Ռուսաստանը) կամ «վրացական կառավարությունում Հայաստանի շահերը ներկայացնողների» ազդեցության հետ։

Հրապարակման մեջ նշվում է, թե ստեղծված իրավիճակն անխուսափելիորեն հարց է առաջացնում՝ եթե նման դրվագները կրկնվում են պարբերաբար, ապա դրա հետևում պետք է լինի մի պատճառ, որը գերազանցում է պարզ կազմակերպչական քաոսը։ Սկզբում առանձին բեռնատարներ էին ուշանում, ապա խմբեր, իսկ հետո՝ ամբողջ խմբաքանակներ։ Վարորդները չէին կարողանում շարժվել, նաև հասկանալ, թե ինչու է տարիներ շարունակ գործող երթուղին դարձել անորոշության գոտի, անընդհատ արգելապատնեշների շերտ։

Ըստ ադրբեջանական մեդիայի՝ ադրբեջանցի վարորդներին ասվել է. «Երբ ձեր Զանգեզուրի միջանցքը պատրաստ լինի, գնացեք Զանգեզուրով»։ Հրապարակումների համաձայն՝ այս խոսքերը հնչել են ոչ թե որպես կատակ, այլ վատ փաթեթավորված նյարդայնություն։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ Թբիլիսին տեսնում է, որ տարածաշրջանի լոգիստիկ իրականությունը փոխվում է, և որ, իրենց բորոշմամբ, «Զանգեզուրի երթուղին» այլևս չի քննարկվում որպես հեռավոր հեռանկար։ Այն իսկապես կառուցվում է՝ դառնալով նոր ենթակառուցվածքի մաս, որը վաղ թե ուշ կփոխի առկա հավասարակշռությունը։

Հաշվի առնելով Վրաստանի՝ տասնամյակներ շարունակ տարածաշրջանային լոգիստիկայի մենաշնորհը, Թբիլիսիում այլընտրանքային երթուղու հնարավորությունը զգայունությամբ է ընկալվում։ Պարադոքսն այն է, որ «Զանգեզուրի երթուղին» ունի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Վրաստանի տնտեսությունները հզորացնելու ներուժ։ Այն ընդլայնում է ցանցը, այլ ոչ թե փոխարինում այն։ Բայց այս տրամաբանությունը չի գործում բոլոր մակարդակներում, և այնտեղ, որտեղ պետք է գերակշռեն հաշվարկները, երբեմն գերակշռում է էմոցիոնալ խանդը։

Ադրբեջանի իշխանամերձ լրատվամիջոցը նշում է, որ այս գործոնը հատկապես նկատելի է դառնում, երբ վրացի աշխատակիցները վարորդներին առաջարկում են «անցնել Զանգեզուրով», հարցնում են դրա բացման ամսաթվերի մասին և դա անում են այնպիսի ինտոնացիայով, որը չի հիշեցնում չեզոք, մասնագիտական ​​զրույց։

Նրանք չեն որոշում երկրի ընդհանուր ընթացքը, բայց համակարգում բավականաչափ ակնառու են, որպեսզի նրանց վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ կարողանա դրսևորվել նման զգայուն ոլորտներում: Սա հատկապես ճիշտ է հիմա, երբ Հայաստանում տեղի են ունենում գործընթացներ, որոնցից դժգոհ են երկրից դուրս գտնվող որոշ հայկական շրջանակներ։ Նրանց համար, ըստ ադրբեջանական հրապարակումների, ամրապնդվող Ադրբեջանն անցանկալի իրականություն է, և ցանկացած դինամիկա, որը դուրս է գալիս սովորական կարծրատիպերից, նյարդայնացնող է։

Վերլուծաբանները ենթադրում են, որ այն փաստը, որ, իրենց բնորոշմամբ, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ համաձայնագրերը ձեռք են բերվել Վաշինգտոնում, և որ նախագիծն առաջ է շարժվում առանց նրանց մասնակցության, ովքեր սովոր են նման գործընթացներն իրենց վերահսկողության տակ դիտարկել, նյարդայնություն է առաջացրել։ Այս ֆոնին հնարավոր է, որ որոշակի խմբեր, որոնք համահունչ են մեկ հյուսիսային երկրի շահերին, կարող են օգտագործել ցանկացած հարմար պատրվակ՝ ադրբեջանցի վարորդների համար պայմաններ ստեղծելու համար, որոնք կբարդացնեն Վրաստանով շարժը։

Նշվում է, թե ադրբեջանական բեռնատարների վարորդների համար արհեստական ​​խոչընդոտների ստեղծումը չի կարող համարվել առանձին միջադեպ։ Տարածաշրջանը մտնում է մի փուլ, երբ տարանցիկ հին սովորույթներն այլևս երաշխավորված չեն, և «Զանգեզուրի երթուղին» քաղաքական բանավեճի առարկայից վերածվում է զարգացող ենթակառուցվածքի։

Վրաստանի ավանդական մենաշնորհն այլևս անվիճելի չի համարվում։ Ադրբեջանն ամրապնդում է իր կարևորությունը որպես Հարավային Կովկասի ռազմական և տնտեսական կենտրոն։ Վրացական երթուղու նկատմամբ վստահությունը խաթարող ցանկացած գործողություն առաջին հերթին ազդում է հենց Վրաստանի վրա, որը տարիներ շարունակ տարանցիկ տրանսպորտը համարել է ռազմավարական առավելություն։

Ընդգծվում է, որ նման պահերին կարևոր է հաշվի առնել մեկ այլ գործոն։ Վրաստանում ապրում է մեծ ադրբեջանական համայնք, որի համար երկու երկրների միջև հարաբերությունները վերացական դիվանագիտություն չեն, այլ առօրյա կյանքի մաս։ Անարդարության կամ անհարգալից վերաբերմունքի ցանկացած նշան հատկապես սուր է ընկալվում։ Նշվում է, որ Բաքվի համար այս ամենին ուշադրություն դարձնելը միշտ էլ լուրջ ուղեցույց է եղել, և այս մոտեցումը մնում է անսասան։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ սա նախազգուշացում կամ ակնարկ չէ, այլ քաղաքական իրականության մի մաս, որի հետ այս իրադարձություններին ներգրավված բոլորը պետք է հաշվի նստեն։

Ադրբեջանական այլ լրատվամիջոցներ էլ հայտնում են, որ Վրաստանի մաքսային ծառայությունը Թբիլիսիի և Բաթումիի մաքսային կետերում ադրբեջանական բեռնատարների՝ շաբաթներ շարունակ ուշացումները վերագրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

Վրաստանի մաքսային ծառայության պաշտոնական հայտարարությունը, որը հրապարակվել է սոցիալական ցանցերում, ամբողջությամբ հերքում է միտումնավոր ուշացումների մասին մեղադրանքները։ Այն պնդում է, որ «որևէ խափանման մասին խոսք լինել չի կարող», և բոլոր գործողություններն իրականացվում են «հատուկ ռեժիմով» բեռների անխափան հոսքն ապահովելու համար։ Գերատեսությունը նաև ընդգծում է, որ սերտ կապ է պահպանում Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի գործընկեր ծառայությունների հետ։

Վրաստանը որպես բացատրություն նշում է Ռուսաստանի և Բելառուսի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներին համապատասխանելու անհրաժեշտությունը: Մաքսային ծառայության տվյալներով՝ Վրաստանից տարանցիկ և արտահանվող բեռները ենթարկվում են ավելի խիստ վերահսկողության՝ պատժամիջոցների ենթակա ապրանքների տեղաշարժը կանխելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի